Tag: տույժ և տուգանք

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա.

Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:

Կարդալ ավելին Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Ստուգմամբ արձանագրված տույժ և տուգանք

Գոհար.

Բարև բոլորին: 2012թ. մարտ ամսին ընկերությունում կատարվել է 2011թ. արդյունքների հարկային ստուգում: Ստուգման ակտով արձանագրված տույժ և տուգանքները ես իրավունք ունե՞մ արդյոք 2012թ. հաշվել ծախս:
Հարգանքներով`
Գոհար

Կարդալ ավելին Ստուգմամբ արձանագրված տույժ և տուգանք

Որքա՞ն կկազմի տուգանքը

ԱՆՆԻ.

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք` ինչքան տուգանք է սահմանվում, եթե ես կանխիկ դրամարկղից վերցրել եմ գումար և վճարում եմ կատարել բանկով 372 568 դրամի:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի տուգանքը

Առանց փաստաթղթի ապրանքի տեղափոխման տուգանքի չափը

Mara.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:

Կարդալ ավելին Առանց փաստաթղթի ապրանքի տեղափոխման տուգանքի չափը

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում

Վարդան.

Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում

Հաշվետվությունները հանձնվել են հին բլանկներով

Ալլա.

Խնդրում եմ, շտապ արձագանքեք: 2012թ. 1-ին եռամսյակի հաշվետվությունները փոստով ուղարկել եմ հին ձևաթղթերով: Մի կազմակերպության համար արդեն ծանուցագիր են ուղարկել, որ հին ձևաթղթի պատճառով վարչական տուգանք է առաջացել, մյուս կազմակերպության համար չեմ ստացել ծանուցագիրը, բայց ուզում էի ինքնուրույն ճշտել` չվերցրեցին և ասացին. «Եթե փոստով ուղարկես, կհամարվի ուշացրած հաշվետվություն, և կրկին վարչական տուգանք»: Խնդրում եմ, ուղղություն տաք` ինչպես վարվեմ:

Կարդալ ավելին Հաշվետվությունները հանձնվել են հին բլանկներով

Վարչական պատասխանատվություն

Gohar.

2 տարի է դադարեցրել եմ ԱՁ գործունեությունը, իսկ ինձ հիմա նոր է եկել վարչական, կոնկրետ չեմ իմանում` ինչի համար կարող է վարչական գալ, եթե ես մինչև դադարեցումը բոլոր հաշվետվությունները հանձնել եմ, իսկ ես էլ արտերկրում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Կարդալ ավելին Վարչական պատասխանատվություն

Օրեկան տույժերի վերաբերյալ

Անդրանիկ.

Խնդրում եմ պատասխանեք` սոցապի 5000 դրամը ուշացնելու դեպքում ամեն օրվա համար ի՞նչ տույժ է հաշվարկվում, նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Օրեկան տույժերի վերաբերյալ

Տարեկան հաշվետվության ուշացում

Հայկ.

Շատ շտապ է: Ես հասարակական կազմակերպության 1-ին տարվա տարեկան հաշվետվությունը ուշացրել եմ 1 շաբաթով: Ինձ հետարքիր է` ի՞նչ կարգով պետք է այս դեպքում գանձվի տույժը և ի՞նչ չափի կարող է այն լինել: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Տարեկան հաշվետվության ուշացում

Հաշվետվությունը ժամկետրց ուշ ներկայացնելու դեպքում

Անդրանիկ.

Շահութահարկի տարեկան հաշվետվությունը ժամկետրց ուշ ներկայացնելու դեպքում ի՞նչ տույժ է հաշվարկվում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվությունը ժամկետրց ուշ ներկայացնելու դեպքում

Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Վարդան.

Բարև: Նախորդ տարի շահույթս չի անցել 500 000 դրամը: Այս տարի հունվարին 300 000 դրամի հասույթ եմ ունեցել և 1 տոկոսը չեմ վճարել մինչև մարտի 15-ը, այլ վճարել եմ մի քանի օր ուշացումով` մարտի 25-ին: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Կհասնի՞ արդյոք վարչական տույժ: Բացի այդ վճարել եմ 15 000 դրամ, այսինքն շատ ավելի անգամ ավել, քան 1 տոկոսն է: Կարո՞ղ է այն որպես կանխավճար դառնա մարտի 15-ից հետո հերթական նվազագույն շահութահարկի համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Astxik.

Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ ենք կարծում` արդյո՞ք տույժեր կառաջանան: Եվ մյուս հարցս էլ այսպիսին է` քանի որ ես արդեն զրոյական եմ փակում, ինչպե՞ս վարվել: Այսինքն 2012թ. ապրիլի 25-ից հետո այդ 15000-ը կնստի՞ կազմակերպության մոտ որպես գերավճար բյուջեի գծով: Կուզեի իմանալ կարծիք:

Կարդալ ավելին Կազմակերպությունը աշխատել է վնասով

Արտարժույթի կանխիկացում

Արման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում` ձեռնարկության տնօրենը չիմանալով բանկից արտարժույթ է միանգամից կանխիկացրել $1000, ու նույնիսկ փոխանակման կետի թուղթ էլ չկա, ինչպե՞ս կարող եմ ես այս պարագայում լուծել իմ խնդիրը, և ինչքա՞ն տուգանք է այդ խախտման դեպքում: Իմ կարծիքով միակ տարբերակը այդ գումարը այդ օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտք անելն է դրամարկղ:

Կարդալ ավելին Արտարժույթի կանխիկացում

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն

Նունե.

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն.
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

Իսկ 9րդ կետի համաձայն. Մանրամասն

Կարդալ ավելին Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն

Դրամարկղային գործառնությունների մասին օրենքի խախտում

Վարդան.

Բարև ձեզ: 2012թ. փետրվար ամսում կատարել եմ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում: Միանվագ գործարքի գումարը կազմում է 3 050 000 դր: Խնդրում եմ ասել տուգանքի չափը: Այն կհամարվի՞ երկու խախտում, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Դրամարկղային գործառնությունների մասին օրենքի խախտում

Գումարի դուրսգրում առանց առհաշիվ գումարների հաշվետվության

Նառա.

Հարգելի կոլեգաներ, ես չեմ կազմում առհաշիվ փաստաթղթեր, այլ միանգամից ՀԴՄ կտրոնի հիման վրա կազմում ելքի օրդերներ: Որպես խախտում ի՞նչ պատասխանատվություն կա այս պարագայում: Շնորհակալ կլինեմ շուտ պատասխանելու դեպքում:

Կարդալ ավելին Գումարի դուրսգրում առանց առհաշիվ գումարների հաշվետվության

Համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկված հարկ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ վարչական պատասխանատվություն է հասնում համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկած հարկի համար: Այս տարի հաշվարկելու ժամանակ նկատեցի, որ բանաձևի մեջ 0,01 տոկոսի անճշտություն կա, և տարեկան հաշվով գումարը կազմում է 17515 դրամ: Ես արդեն պատրաստվում եմ այդ պակասը փոխանցել բյուջե: Դա եկամտահարկ: Եթե ստուգում լինի, այդ վրիպումը ինչքա՞ն կազդի, կմեղմացնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ, քանի որ դիտավորյալ չի կատարվել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկված հարկ

Ընդունման և ազատման հայտերը չեն ներկայացվել

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք: Ես նոր հաշվապահ եմ, կանգնել եմ փաստացի խնդրի առջև: Սոցում անհատական հաշվետվությունների (Ձև Ֆ10) ներկայացման ժամանակ պարզվել է, որ նախկին հաշվապահը աշխատակիցների ընդունման և ազատման հայտերը չի ներկայացրել: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ տույժ և տուգանք է հասնում, և հիմա ի՞նչ պետք է անեմ: Նշեմ նաև, որ 2010թ. Ձև Ֆ10 տարեկան հաշվետվության համար վարչական տուգանք է եկել կազմակերպության վրա:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընդունման և ազատման հայտերը չեն ներկայացվել

Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Դավիթ Ասատրյան.

Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն… Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:

Կարդալ ավելին Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Տույժերի հետ կապված ձևակերպումներ

Ani.

Սոց. վճարների հաշվարկված տույժերին ի՞նչ ձևակերպում են տալիս և ի՞նչ ձևակերպում են տալիս վճարումներ անելիս:

Կարդալ ավելին Տույժերի հետ կապված ձևակերպումներ

Աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկություններ

Հասմիկ.

Հարգելի գործընկերներ, աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկությունները ո՞ր պետական մարմիններին են ներկայացվում: Այդ տվյալները ուշացումով ներկայացնելու դեպքում ինչպիսի՞ տույժեր են նախատեսված:

Կարդալ ավելին Աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկություններ

ԱՁ լուծարում

Միհրան.

Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ – ին:

Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Մանրամասն

Կարդալ ավելին ԱՁ լուծարում

Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում

Seda.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ամսական ԱԱՀ վճարող է և հաշվետվությունները ՀՏ ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հաշվարկը, սակայն 2011թ. 12-րդ ամսվա փոխարեն սխալմամբ լրացվել է 4-րդ եռամսյակ: Ի՞նչ հետևանք կունենա այս սխալը: Ըստ ինձ պետք է տալ 4-րդ եռամսյակի 0-ական ճշգրտված հաշվարկ և նոր 12-րդ ամսվա հաշվարկ: Սակայն այս դեպքում չի՞ առաջանա արդյոք ուշացման համար վարչական տուգանք և եթե այո, ապա ո՞ր կետով օրենքի:

Կարդալ ավելին Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ… Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են` Մանրամասն

Կարդալ ավելին Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Anna.

Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:

Կարդալ ավելին Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Ձեռքբերված ապրանքի դիմաց վճարումը անկանխիկ կատարելու վերաբերյալ

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես աշխատում եմ խանութում, և ինձ հետաքրքրում են հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները, հատկապես կապված ձեռքբերված ապրանքների համար վճարումները միայն բանկային փոխանցումների միջոցով կատարելու հետ, և դրանց խախտումից բխող պատասխանատվությունն ու տուգանքները մատակարարող և ընդունող կազմակերպությունների համար: Խնդրում են ինձ հուշել` ինչպես կարելի է ծանոթանալ այդ փոփոխությունների հետ, եւ ուղարկել օրենքի հղումը, եթե հնարավոր է: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ձեռքբերված ապրանքի դիմաց վճարումը անկանխիկ կատարելու վերաբերյալ

ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:

Կարդալ ավելին ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Եթե սխալ հաշվարկի արդյունքում աշխատավարձը վճարվել է թերի

Թերեզա.

Եթե սխալ հաշվարկի արդյունքում աշխատավարձը վճարվել է թերի, և անցել է մի քանի ամիս, արդյո՞ք չվճարված մասը պետք է հաշվարկել տուժանքով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե սխալ հաշվարկի արդյունքում աշխատավարձը վճարվել է թերի

Կազմակերպությունը չի ներկայացրել դադարեցման դիմում

Վահե.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք, կազմակերպությունը հունիս և օգոստոս ամիսներին հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հայտ է ներկայացրել ՏՀՏ, սակայն կազմակերպության դադարեցման համար դիմում չի ներկայացվել և օգոստոսի 31-ից կազմակերպությունը փաստացի չի աշխատել: Խնդրում եմ ինձ ասեք` դրա հետևանքով տույժ-տուգանգ կազմակերպության վրա գալի՞ս է և ինչքան, և ի՞նչ պետք է անեմ հիմա: Կանխավ շնորհակալություն բոլորին:

Կարդալ ավելին Կազմակերպությունը չի ներկայացրել դադարեցման դիմում