
ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք
Ashot.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:

Արդյո՞ք հասնում է արձակուրդ
Andrey.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ինձ հետաքրքրում է` քաղ-իրավական պայմանագրով աշխատողին արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե հասնում է, ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
EVA.
Խնդրում եմ ասացեք` որտեղից կարելի է վերցնել/բեռնել քաղիրավական պայմանագրի ձև: Եվ տվյալ աշխատանքի կատարման համար 5 մարդու հետ կնքվում է մե՞կ պայմանագիր` նշելով բոլորի տվյալները, թե՞ յուրաքանչյուրի հետ պետք է առանձին կնքել: Շնորհակալություն:

Կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր
Ariana.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Եթե ֆիզ. անձի հետ (ՀՀ քաղաքացի) կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր միայն երկու օրով, դրա համար է՞լ է գործատուն սոց, եկամտահարկ վճարելու և դրանք հաշվետվություններով ցույց տալու: Կանխավ շնորհակալություն:

Կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր
Ariana.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Մեր ընկերության և ֆիզիկական անձի միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր: "ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ" ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետի համաձայն 3 տոկոսը վճարում է քաղաքացին: Եթե նա հրաժարվում է այն վճարելուց, ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հնարավո՞ր է որդյոք պայմանագում ներառել կետ, ըստ որի դա կվճարի գործատուն: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի: Սույն հրամանի երկրորդ հավելվածը "Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին" պե՞տք է արդյոք լրացնել, եթե կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել
E.
Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարող է ՍՊԸ տնօրենը քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել աշխատանքի համար հենց իր հետ:

Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս
Սյուզի.
Խնդրում եմ օգնեք այս հարցում: Քաղաքացիաիրավական պայմանգրով ծառայություններ մատուցող աշխատողներին վճարվելիք գումարից, գիտեմ, որ 3%սոց. չի պահվում, իսկ գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, և հաշվետվություններ ներկայացվում են հարկային տեսչություն և սոց. հիմնադրամ:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը պե՞տք է ներառել աշխատավարձի ցուցակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Lus.
Խնդրում եմ պատասխանել, գործատուն կարո՞ղ է կնքել ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ տարի ժամկետով և վճարել նրան ամսական: Շնորհակալություն:

Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ:
Շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ
Արթուր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Ես ծառայություններ եմ մատուցում տարբեր հիմնարկների, հասարակական, միջազգային ու դիտորդական կազմակերպությունների, պետական կառույցների և այլն: Միշտ կնքում եմ քաղաքացիաիրավական պայմանագիր, որի ժամանակ պատվիրատուն է մուծում հարկերը: Ես ընդհանրապես ոչինչ չեմ մուծում ու ստանում եմ մաքուր իմ գումարը: Ինձ կարո՞ղ եք մանրամասն նկարագրել, թե ինչ է քաղաքացիաիրավական պայմանագիրը և արդյո՞ք պայմանագիրը ինձ ազատում է հարկերից:
Շնորհակալություն:

Անհատական հաշվի բացման հայտ
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Եթե կազմակերպությունը կնքում է պայմանագիր
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է.
Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում:
Շնորհակալ եմ:

Աշխատանքի տեսչություն ներկայացվող հաշվետվություն
Anushik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին աշխատանքի պետ. տեսչություն ներկայացվող հաշվետվության մեջ պե՞տք է ներառել քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին:

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ
Վիկա.
Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ:
Շնորհակալություն:

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր
Արմեն.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված
Diana.
Հարգելի հաշվապահներ և իրավաբաններ, խնդրում եմ օգնեք քաղ.իրավ պայմանագրի հետ կապված հետևյալ հարցերում.
1. Ի՞նչ ժամանակով է կարելի կնքել քաղ.իրավ պայմանագիրը, եթե պայմանագրում նշված չէ գինը (գործարքային է)
2. Կարելի է արդյոք պայմանագիրը կազմել հետևյալ սկզբունքով. պայմանագիրը գործում է 2/երկու/ ամիս ժամկետով, իսկ վճարումը իրականացվում է հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Կանխավ շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի հետ կապված
Արմո.
Հարգելի կոլեգաներ,
Ի՞նչ եք կարծում. քաղիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզ. անձանց ստացված եկամուտները հարկվում են ըստ հաշվեգրման (ինչպես աշխատավարձերը), թե ըստ վճարման: Եվ ամենակարևորը` ինչու՞:

Եկամտահարկի պահում
Ադրիանա.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու, օտարերկրացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր 1 օրով, որպես դերասան 200000 դրամով: Եկամտահարկի պահումը ինչպես պետք է լինի 200000*10%=20000, թե ((200000-80000)*20%)+8000=32000: Տարբեր կարծիքներ եմ լսում ու չեմ կողմնորոշվում, եթե ծառայություն է, 10% պետք է լինի:
Վերջին մեկնաբանություններ