Tag: ֆիզ. անձ

Կազմակերպությունը արտադրանք է գնում ֆիզ. անձից

Էդգար Աբրահամյան.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը արտադրանք է գնում ֆիզ. անձից

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել: Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի մեջ նախկինում կար տող, որտեղ գրվում էր, թե որքան նվազագույն եռամսյակային վճարումներ ես կատարել, հետևաբար հաշվետու տարվա եկամտահարկն այդքանով նվազեցվում էր, ապա նոր գրվում ստացված թիվը ենթակա է վճարման, իսկ նոր ձևում հաշվարկի նման տող չկա: Չգիտեմ` ինչ անել, եթե չգրեմ վճարված գումարի թիվը, վճարման ենթակա եկամտահարկը մեծ կլինի, իսկ թե որտեղ գրել, չեմ գտնում:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք հետևյալ հարցում` կազմակերպությունը ֆիզիկական անձի համար ծառայության դիմաց վճարում է կատարել և 10% եկամտահարկ պահել: Ի՞նչ ձևակերպում պետք է տալ եկամտահարկի մասով:

Կարդալ ավելին Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

astxik.

Հարգելիներս, բարև ձեզ: Բեռնափոխադրումների համար, եթե ֆիզ. անձը իր սեփական մեքենայով է այն կատարում, անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքվի որպես վարորդ, իսկ մեքենայի համար էլ պե՞տք է ծառայության պայմանագիր կնքվի, թե՞ ոչ: Շնորհակալություն կանխավ:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում:

Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար

Քանի՞ տոկոս եկամտահարկ պետք է հաշվարկել

Կարեն.

Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը վճարել է ֆիզ. անձի փոխարեն հյուրանոցի կողմից ներկայացրած հաշվի գումարը: Ֆիզ. անձը չի հանդիսանում տվյալ կազմակերպության աշխատակիցը, այլ ժամանել է գործնական նպատակով: Տվյալ դեպքում առաջանում է եկամտահարկ 10%՞, թե՞ 11% դրույքաչափով:

Կարդալ ավելին Քանի՞ տոկոս եկամտահարկ պետք է հաշվարկել

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ

Նանա.

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Gayane.

Հարգելի գործընկերներ, ասացեք խնդրեմ` “Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ”-ը այս տարի դրամներով, թե՞ հազար դրամներով ենք ներկայացնելու: Նախորդ տարի ներկայացրել ենք հազար դրամներով: Եվ 360 000-ի փոխարեն 390 000 ենք հիմք ընդունելու, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս

Սրբուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru

Կարդալ ավելին Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս

Պայմանագրի փոփոխում

Ata.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Պայմանագրի փոփոխում

Կոմունալ վճարումների կատարում վարձատու ֆիզ. անձի կողմից

Ata.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև օրս անվանափոխված չէ, այսինքն ֆիզ. անձի անունով է: Պե՞տք է արդյոք եկամտահարկի հաշվետվությունում վարձակալական վճարի 10 տոկոս հաշվարկել և վճարել բյուջե: Ինձ թվում է, որ պետք չէ, քանի որ ֆիզ. անձի անունով են կատարվում վճարումները, սակայն կասկածում եմ և խնդրում եմ օգնեք ինձ: Շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կոմունալ վճարումների կատարում վարձատու ֆիզ. անձի կողմից

Ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների վերաբերյալ

Anna.

Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ընդամենը 1 կամ 2 ամիս աշխատած աշխատողին գրանցու՞մ են տարեկան ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկանքում: Եվ քանի՞ ամիս պետք է աշխատի աշխատողը, որ ներառվի այդ ցուցակի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների վերաբերյալ

Ֆիզ. անձը անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը

Լենա.

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ֆիզիկական անձը անժամկետ պայմանագրով անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը: Ընկերությունը տարածքի համար ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

Ալեքս.

Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

Հարկային հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Կամո.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունենք. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, զբաղվում է բացառապես մեծածախ առևտրով: Ենթադրենք, ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է գնում կատարել, և մենք իրեն հարկային հաշիվ ենք դուրս գրում, ի՞նչ եք կարծում, խնդիր կա՞:

Կարդալ ավելին Հարկային հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Տարածքի վարձակալության վերաբերյալ

Արմեն.

Խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն կարո՞ղ է իր տարածքը 1 օրով վարձով տալ ֆիզ. անձին, և ի՞նչ հարկ պետք է մուծի ՍՊԸ-ն:

Կարդալ ավելին Տարածքի վարձակալության վերաբերյալ

Ի՞նչ հարկեր են առաջանում

Անի.

Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր են առաջանում

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

Կարդալ ավելին Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Գուրգեն.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս դեպքում ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ և վճարում է 10 տոկոս եկամտահարկ ֆիզիկական անձի փոխարեն:

Հարց 1. Եկամտահարկի գումարը հաշվարկվում է ֆիզիկական անձին վճարվելի՞ք գումարի նկատմամբ (+10%), թե՞ նվազեցվում է նրան վճարվելիք գումարից (-10%):

Հարց 2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական անձի հետ կնքվող գույքի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր

Գնման ակտի լրացման հետ կապված

Նազելի.

Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:

Կարդալ ավելին Գնման ակտի լրացման հետ կապված

Ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն

Բենո.

Հարգելի կոլեգաներ, ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն, որի արժեքն է 987 000 դրամ: Խնդրում եմ, ինձ ասեք` ինչքան եկամտահարկ պետք է վճարել:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը ՍՊԸ-ին մատուցել է ծառայություն

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Գայանե Հակոբյան.

Հարգելի կոլեգաներ, հարցս հրատապ է, խնդրում եմ օգնել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կարո՞ղ ենք վարվել հետևյալ կերպ` ֆիզ. անձի հետ կնքել քաղ. իրավական պայմանագիր ծառայությունների մատուցման վերաբերյալ և հաշվարկված 80 000 դրամ գումարից պահել միայն 11 տոկոս եկամտահարկ` առանց անձնական նվազեցումների և գործատուի սոց.-ի:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

ԱՁ վերաբերյալ

վահե.

Ա/Ձ-ն իրավաբանակա՞ն անձ է համարվում, թե՞ ֆիզիկական:

Կարդալ ավելին ԱՁ վերաբերյալ

Եկամտահարկի պարտավորության առաջացում

Sergey.

Կազմակերպությունը ֆիզիկական անձից կոմիսիոն հիմունքներով ստացել է ապրանքանյութական արժեք վաճառելու նպատակով, ապրանքը վաճառելիս կամ գործարքի որևէ փուլում առաջանում է եկամտահարկի պարտավորություն` կապված ֆիզ անձի եկամտի ստացման հետ: Խնդրում եմ նշել համապատասխան օրենսդրական ակտը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:

Կարդալ ավելին Եկամտահարկի պարտավորության առաջացում

ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա

Նելլի.

Բարև, հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ նման հարցում: Մեր ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա, վճարել է ԱԱՀ: 2011 թ.օգոստոս ամսին այդ ավտոմեքենան վաճառել ենք: Հարցը հետևալն է` եթե ՍՊԸ-ն այս տարի աշխատում է ազատ հարկային դաշտում, այսինքն ԱԱՀ վճարող չի համարվում, սակայն գնելուց և վաճառելուց վճարված ԱԱՀ-ն ինչ որ վերահաշվարկի պիտի՞ ենթարկվի, թե՞ ոչ: Եվ վաճառելուց, այսինքն հիմա, ի՞նչ նոր հարկեր են գոյանում, եթե վաճառքը իրականացվել է ֆիզիկական անձին: Ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա

ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Ashot.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից

Կամո.

Բոլորին ողջույն: Ինչպե՞ս եք կարծում, եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից, այսինքն գումարը փոխանցում է բանկը, ապրանքը ստանում է ֆիզանձը, պե՞տք է ֆիզանձին տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, եթե ոչ, ապա ի՞նչ: Գումարի 100 %-ը վճարում է բանկը, գումարը ես իրենից եմ ստանում: Ինձ անհանգստացնում է “դրամական հաշվարկները” բառակապակցությունը “ՀԴՄ-րի մասին” օրենքում: Գիտեմ, որ պետք է այդ ֆիզանձին տրվի որևէ փաստաթուղթ, բայց որը, հստակ չեմ ընկալում, բայց հակված եմ ՀԴՄ-ի տարբերակին: Շնորհակալ կլինեմ բոլոր կարծիքների համար:

Կարդալ ավելին Եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Աշոտ.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:

Կարդալ ավելին ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Փոխառության պայմանագիր

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
տնօրենից որպես ֆիզ. անձ փոխառություն է վերցրել կազմակերպությունը 6 ամիս ժամկետով, և կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Փոխառության պայմանագիր