Tag: բյուլետեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Սերգեյ. Աշխատողը գնացել է բյուլետեն 08․07-ից մինչև 21․07․2020թ․, աշխատում է մեր մոտ 3 ամիս: Հաշվարկի ժամանակ՝ 1. միջին աշխատավարձը պետք է բաժանել 3-ի, թե՞ 12-ի: 2. Եթե 3 ամիսների ենք բաժանում, ապա ստանալիք գումարը կազմում է 12 000 դրամի չափ, օրենքով կա ինչ ո՞ր կետ, որ նա պետք է ստանա նվազագույն աշխատավարձի 50%-ը կամ լրիվ 68 000 դրամ: Կխնդրեի պարզաբանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջին աշխատավարձը, եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Տիրուհի. Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Մարիետտա․ Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գործատուի մոտ աշխատել է 7 ամիս, և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (հիվանդության), միջին աշխատավարձը ստանալու համար ընդհանուր եկամուտը բաժանում եմ 12-ի, թե՞ 7-ի (նախկինում չի աշխատել): Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարվի բյուլետենը

Ani. Բարև Ձեզ: Մայիսի 7-ից 22-ը ներառյալ գտնվել եմ բյուլետենի մեջ: Բյուլետենը ներկայացրել եմ գործատուին մայիսի 27-ին,բայց մինչ օրս չեմ վճարվել դրա համար: Արդյո՞ք դա նորմալ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է

Սյուզաննա․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է

Լիաննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է, հաջորդ ամիս չի ներկայացել աշխատանքի և նույնպես ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, ապա այս դեպքում․ 1. մեկ օրը պետք է վճարել, 2. բոլորը վճարելու եմ բյուջեի հաշվին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Արմինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 21.04.20-02.05.20 ժամանակահատվածի համար։ Աշխատում է շաբաթական 6 օր, 90 000 կեղտոտ աշխատավարձով: Հաշվարկվել է նրա համար 20 328 դրամ անաշխատունակության նպաստ: Հարցս հետևյալն է՝ որքա՞ն աշխատավարձ պիտի վճարվի նրան ապրիլ և մայիս ամիսների համար, և եթե կարելի է, հաշվարկի կարգը ասեք: Ու էլի մի հարց. ե՞րբ պիտի վճարվի նրան այդ նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Հակոբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի՝ ինձ օգնեք. աշխատողը 13 օր եղել է բյուլետենի մեջ, թերթիկը ներկայացրել է, աշխատել է 5-օրյա գրաֆիկով, ստացել է 100 000 դրամ մաքուր աշխատավարձ։ Որքա՞ն գումար պետք է տրամադրվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկը բացվել է աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում

Հերմինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը բյուլետենը ներկայացրել է ուշ, օրինակ՝ մարտ ամսվա օրերի բյուլետենը ներկայացրել է ապրիլի 30-ին, ինչպե՞ս պետք է վճարեմ: Եվ մեկ հարց էլ. ՀՀ ԱՕ 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ասվում է՝ եթե հիվանդության թերթիկը բացվել է արձակուրդի ժամանակաընթացքում, արձակուրդի օրերը երկարում են բյուլետենի համապատասխան օրերի քանակով, այդ դեպքում այդ օրերի դիմաց աշխատավարձ վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Վալյա. Բարև ձեզ: Աշխատողներիցս մեկը նոր աշխատող է, աշխատել է 10 օր, որից հետո հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ մարտի 16-ից մինչև 23-ը ներառյալ: Բյուլետենի հաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ՝ նրա հաստիքը (ներառյալ հարկերը) կազմում է 94 805 դրամ, 94805:12*80%=6320 դրամ, քանի որ 6 օր ենք աշխատել՝ 6320:25*6օր՝ բյուլետենի օրերի քանակով, որը կազմել է 1 517 դրամ, որից՝ 1 264 դրամը գործատուի հաշվին, իսկ 253 դրամը բյուջեի միջոցների հաշվին, ճի՞շտ եմ արել: Եվ խնդրում եմ մի հարց. բյուլետենը ե՞րբ պետք է վճարվի, աշխատավարձի՞ հետ, թե՞ բյուլետենի ներկայացման հաջորդ օրը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի հաշվարկը ինչպե՞ս է կատարվում

Գուրգեն․ Եթե հիվանդը 4 ամիս գտնվում է բյուլետենի մեջ, հնարավո՞ր է, որ առաջին ամսվա 21 օրվա համար ստանա ուրիշ գումար, երկրորդ ամսվա 21 օրվա համար ուրիշ, երրորդ և չորրորդ ամիսներին ուրիշ, և ի վերջո ինչպե՞ս պետք է հաշվել, նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Մուշեղ. Բարև ձեզ: Աշխատավարձս առանց հարկման կազմում է 195 000 դրամ + 45 % հավելավճար, ամսվա ընթացքում հինգ օր եղել եմ վատառողջ և ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, որքա՞ն պետք է լինեն պահումները, և որքա՞ն աշխատավարձ պետք է ստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր բյուլետեն բացելու համար

Էմմա․ Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ մայրս ոտքը կոտրել է, վիրահատվել է, և բյուլետեն ենք բացել, հետո ինչ-ինչ պատճառներով բյուլետենը փակվել է, բայց մայրս դեռ աշխատունակ չէ, ոտքը վիրահատված է ու դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Խնդրում եմ, ինձ ասեք՝ հնարավո՞ր է նորից բյուլետեն բացել, և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ դա անելու համար: Նախապես շնորհակալ եմ։