Tag: հաշվապահ

.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222 Վարդգես. Հարգելի կոլեգաներ, ողջույն: Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական գիտեիքներ ձեռքբերելու համար

Jorik. Բարև Ձեզ, ես ունեմ տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքներ, սակայն հաշվապահության ոլորտում դեռ սկսնակ եմ: Կա՞ արդյոք մեկը, ով ինձ կօգնի լավ հաշվապահ դառնալ: Նախընտրում եմ անհատական ուսուցում, վկայական պետք չի: Կամ ասի, թե որտեղ կարող եմ ստանալ համապատասխան գիտելիքներ: Կանխավ շատ շնորհակալ եմ, հուսով եմ կօգնեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է անձը հանդես գալ որպես գլխավոր հաշվապահ

Արփինե. Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:
.ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե. Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխտնօրենի գործառույթների կատարում հաշվապահի կողմից

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, ինձ կարո՞ղ եք օգնել: Եթե ընկերությունում գրանցված եմ որպես հաշվապահ, կարո՞ղ եմ նաև փոխտնօրենի գործողությունները կատարել և որոշ փաստաթղթերում երևամ որպես փոխտնօրեն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որակավորման քննությունների խնդիրներ

Suzi. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք susie25 շնիկ mail.ru հասցեով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկի գլխավոր հաշվապահի որակավորում

Եսթեր. Խնդրում եմ ինձ օգնեք` որտեղի՞ց կարող եմ գտնել ԿԲ-ում բանկի գլխավոր հաշվապահի լիցենզիա հանելու համար տրվող քննության հարցաշարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի գործառույթներ

WILLIAM. Բարև, սիրելի հաշվապահներ: Պատասխանեք հնարավորինս արագ, խնդրում եմ, իսկ հարցս հետևյալն է. ԱՁ-ն ունի առևտրային խանութ, 12 աշխատող և զբաղվում է սննդի ու ապրանքների մանրածախ առևտրով: Նախորդ տարվա հասույթը` 58.35 մլն ՀՀ դրամ: Ցանկանում եմ հաշվապահ աշխատել, բայց մասնագիտությամբ ապահովագրող եմ: Խնդրում եմ օգնել հասկանալ իմ հնարավոր բոլոր գործառույթները որպես հաշվապահ, պատասխանը հնարավորինս մանրամասն գրեք, եթե կարող եք: Եվ արդյո՞ք պարտադիր է իմանալ հաշվապահական ծրագրեր: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի որակավորումը

Իրինա. Հարգելի գործընկերներ, ուզում եմ ճշտել` արդյոք ՓԲԸ-ում աշխատելու համար պարտադիր է ունենալ հաշվապահի որակավորում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ունենալ հաշվապահ

Karine. Արդյո՞ք օրենքով պարտադիր է ՍՊԸ-ներում կամ ՓԲԸ-ներում ունենալ հաստիքով հաշվապահ, եթե տնօրենը ինքնուրույն վարում է հաշվապահությունը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը: Շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

Lusin. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար: