Tag: հարկեր և տուրքեր

Հասարակական կազմակերպությունների հարկման դաշտ

Hripsime.

Հարգելիներս, խնդրում եմ պատասխանել, թե հարկման որ դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ինչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:

Տեղեկատվություն ԱՁ հարկերի մասին

Անահիտ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ որոշ ինֆորմացիա ստանալ Ա/Ձ-ի հարկերի մասին: Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է 2013թ-ի սեպտեմբերից, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ հարկային վճարումներ (ի՞նչ տոկոսադրույքով) պետք է կատարի Ա/Ձ-ն (աշխատողների և իր համար) գործունեության ընթացքում: Խնդրում եմ օգնեք ցանկացած օգտակար ինֆորմացիայով: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է ավտոմեքենա

Նաիրա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում ավտոմեքենա, ապա ի՞նչ հարկային պարտավրոություններ են առաջանում կազմակերպության մոտ, և ի՞նչ պարտավորություններ են առաջանում ֆիզիկական անձի մոտ, եթե գումարը գերազանցում է 6 մլն դրամը:

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

Անահիտ.

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը

Արսեն.

Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝

1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի
2. Համակարգիչների վերանորոգում
3. Փաստաթղթերի պատճենահանում
4. Գրենական պիտույքների վաճառք

Ունենալու եմ մեկ վարձու աշխատող:
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով

Անուշ.

Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:

Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Հակոբ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. Ա/Ձ 2013թ. դարձել է շրջ. հարկ վճարող, բացի դրանից ուրիշ ի՞նչ հակատեսակ պետք է վճարի:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն “Շրջանառության հարկի” մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Հարկային օրենսդրության ամբողջական փաթեթ

Vahram.

Բարև Ձեզ:
Կասե՞ք` ինչպես գտնեմ հարկային օրենսդրության` այս պահին գործող ամբողջական փաթեթը:

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

Lia.

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է`
ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:

Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով

ՄԱՐԻ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:

Ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի գործունեությունը

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Մտադիր եմ բացել կարի սպասարկման սրահ և դասընթացների անցկացման կենտրոն նույն վայրում, նույն ԱՁ-ով: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:

Սուրճ վաճառող սարքերի գործունեություն

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնել ինձ հետևյալ հարցում. ինչպե՞ս են հարկվում սուրճ վաճառող սարքերը:

Շուկայից ձեռքբերում կատարելու դեպքում

Ani.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Կազմակերպությունը վաճառել է տրանսպորտային միջոց

Արամ.

Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ պատասխանել հարցիս. ՍՊԸ-ն, որն ազատված է ԱԱՀ-ից, վաճառել է իր տրանսպորտային միջոցը: Ի՞նչ ձևակերպում է տրվում ու ի՞նչ հարկեր է վճարվում: Մեքենան գնվել է 2010թ. 200 000 ՀՀ դրամով:

Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը

Տաթև.

Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ: