Tag: հիմնական միջոց

ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել

Ժաննա.

Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող չի: Շնորհակալություն:

Կազմակերպությունը գնել է բջջային հեռախոսներ

Ինեսա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ մի հարցում:
Կազմակերպությունը գնել է “Օրանժ” ընկերությունից բջջային հեռախոսներ, որի միավորի գինը 12000 դրամ է: Հարցս հետևյալն է, այդ հեռախոսները պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞ և ամորտիզացվի 1 տարում, թե՞ որպես առագամաշ առարկա: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու

Gohar.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի պարզաբանել: Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու` պտուտակներ 42400 դրամ արժողությամբ: Ըստ Ձեզ դա պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞, թե՞ կարող ենք մուտք անել որպես արագամաշ առարկա:
Շնորհակալություն:

ՀՄ հետ կապված ձևաթղթեր

Liana.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի` Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի` Ձև ՀՄ-6, ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:

ՀՄ ձեռքբերում

Նունե.

Խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց, որը հանձնման-ընդունման ակտով կազմվել և ստացել է ավելի շուտ, քան պետականորեն տվյալ հիմնական միջոցը գրանցվել է կազմակերպության անունով: Հարցս հետևյալն է. ո՞ր ամսաթվով պետք է մուտք անել տվյալ հիմնական միջոցը` ընդունմա՞ն, թե՞ պետական գրանցման: Նախապես շնորհակալություն:

Ամորտիզացիոն ծախսեր

Ինեսսա.

Խնդրում եմ բացատրել` ինչ է նշանակում ամորտիզացիոն ծախսեր, որտեղ պետք է ծախսվեն այդ հոդվածում նախատեսված գումարները:

Ընկերությունը 2010 թ.-ի ընթացքում համարվել է ԱԱՀ չվճարող

A.M.

Հարցս հետևյալն է. ընկերությունը 2010 թ.-ի ընթացքում համարվել է ԱԱՀ չվճարող, այդ ժամանակահատվածում ձեռք է բերել հիմնական միջոցներ: 2011 թ-ում ստուգմամբ հաստատվել է, որ նա 2011 -ին ԱԱՀ վճարող է: Արդյո՞ք թույլատրվում է հաշվանցում կատարել հիմնական միջոցների համար վճարված ԱԱՀ-ները համամասնորեն:

Ծախսերի կապիտալացման վերաբերյալ

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, շահութահարկի մասին ո՞ր որոշուման կամ ո՞ր պարզաբանման մեջ է գրված կապիտալացվող ծախսերի այն կետի մասին, որ 10 տոկոսը կարող ենք ծախսագրել:

Եկամտահարկի ձևակերպում

Վահե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 – ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:

Հիմնական միջոցների հաշվառման ձևեր

Գայանե.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի` Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի` Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի` Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:

Հիմնական միջոցի օտարում

Դավիթ Ասատրյան.

Կա՞ արդյոք որևէ օրենք, ըստ որի հիմնական միջոցի օտարումը միանշանակ համարվում է ԱԱՀ-ով հարկվող գործարք:

ԱԱՀ դեբետային մնացորդի միացում ՀՄ ինքնարժեքին

Anna.

Հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց: Կազմակերպությունը տվյալ պահին համարվում է ԱԱՀ վճարող, սակայն քանի որ պատրաստվում է գործունեության տեսակը փոխել, ընկնում է հաստատագրված վճարի տակ: ԱԱՀ հարկային դաշտում գտնվելու ժամանակահատվածում ներմուծել է հիմնական միջոցներ, որից էլ առաջացել է ԱԱՀ դեբետ: Հարցս հետևյալն է` ի՞նչ է լինելու այդ ԱԱՀ դեբետի հետ, արդյո՞ք այդ ԱԱՀ-ի գումարը պետք է միացնել հիմնական միջոցների արժեքին: Եթե օրենքի այդպիսի կետ կա, խնդրում եմ հղում տալ: Նախապես շնորհակալություն:

Հիմնական միջոցների և արագամաշ առարկաների ճանաչում

ՎԱՀԵ.

Հարգելի կոլեգաներ, եթե սեղանը կամ հաստոցը, պահարանը միշտ հիմնական միջոց են, կապ ունի՞ 50005 դրամ է, ուրեմն ՀՄ է, եթե 49995 դրամ է ուրեմն արագամա՞շ է, խնդրում եմ` մի քիչ բացվածքով կբացատրեք, անչափ շնորհակալություն:

Հաստոցի ձեռքբերում

Մարո.

Եթե ես գնել եմ հաստոց, որի արժեքը 500 000 դրամ է և ԱԱՀ 100 000 դրամ է, և ես այն օգտագործելու եմ իմ ընկերությունում, ինչպե՞ս պետք է կատարվեն հաշվապահական ձևակերպումները ավելացված արժեքի հարկի գծով, ես այն չեմ վաճառելու:

Հիմնական միջոցի օտարում

Կարինե.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը որպես մետաղաջարդոն ուզում է վաճառել հիմնական միջոց այլ կազմակերպությանը:
1. Հաշիվ ապրանքագիր պե՞տք է գրի, թե՞ ոչ
2. Ինչպիսի՞ հարկեր պետք է մուծել
3. Հաշվապահական ին՞չ ձևակերպում պետք է տալ
Կանխավ շնորհակալություն:

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դեռ շահութահարկը չեմ ավարտել, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները ո՞ր տողում է գրվում, 0204 -ում էի ուզում գրել, սակայն այն իրացված հիմնական միջոցներին է վերաբերում:

Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր

ԱՆՆԱ Ա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ:
Շինարարական կազմակերպությունը իր մեքենաների համար ձեռք է բերել անվադողեր: ՍՊԸ-ն իրավունք ունի՞ այդ ձեռք բերումը միանգամից ծախսագրի, թե՞ դա կապիտալ բնույթի ծախս է համարվում: Եթե իրավունք ունի, ապա ի՞նչ փասթաղթեր են պետք բացի հ.ֆ.-ից:
Կանխավ շնորհակալ եմ:

Վիճակագրական հաշվետվության ներկայացում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, “Հիմնական միջոցների, անավարտ…ակտիվների առկայության և շարժի մասին ձև թիվ 11-ՀՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի ներկայացման վերջնաժամկետը երբ է:

Գնումներ շուկայից

Արփինե.

1.Որքա՞ն է ավտոմեքենայի շահագործման ժամկետը, եթե գինը մինչև 1.5 մլն է
2.Որքա՞ն գնումներ կարող եմ անել շուկայից, սահմանափակում կա՞, թե՞ ոչ, խոսքս 3մլն. չի վերաբերվում, եթե հնարավոր է հղեք նաև հոդվածը:

Հաշվետվություն հիմնական միջոցների վերաբերյալ

Աննա.

Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվում հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հիմնական միջոցների տարեկան հաշվետվության մեջ: