Tag: միկրոձեռնարկատիրություն

Հացի փուռը որպես միկրո

Sofa.

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ -ն հաց է արտադրում և իր արտադրածը վաճառում, ՀԴՄ ունի, կարո՞ղ է արդյոք միկրո համարվելու դիմում տալ։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Հացի փուռը որպես միկրո

Եկամտային հարկի հաշվարկ միկրոյի դեպքում

Հասմիկ․

Բարև ձեզ։ Ա/Ձ աշխատում է միկրոյի դաշտում, միկրոյի հայտարարությունը տրվել է փետրվարի 04-ին, իսկ աշխատողի համար եկամտային հարկի հաշվարկ հունվար ամսվա համար լրացնելիս գրում է՝ միկրոյի հայտարարություն չեք տվել, միգուցե որ փետրվարին է տրվել, դա՞ է պատճառը, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ։

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվարկ միկրոյի դեպքում

Ռեստորանը որպես միկրոձեռնարկատիրություն

Zhua.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. նորաբաց ռեստորանը կարո՞ղ է աշխատել միկրոյով։ Մարզում է, ԱՁ։

Կարդալ ավելին Ռեստորանը որպես միկրոձեռնարկատիրություն

Քարի մշակման գործունեություն

Դավիթ․

Միկրոձեռնարկատիրությամբ գործող ԱՁ -ն զբաղվում է քարի սղոցում, մշակում և հարդարում գործունեությամբ: Դա համարվու՞մ է արդյոք արտադրություն այն դեպքում, երբ մշակումից հետո վաճառվում են քարերը, և կարո՞ղ է կազմակերպությանը հաշիվ գրել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Քարի մշակման գործունեություն

Եթե ԱՁ-ն հարկային գործակալ չի հանդիսանում

Zhua.

Խնդրում եմ օգնեք. եթե ֆիզ անձը տարածքը տվել է վարձակալության հավանաբար միկրոյով ԱՁ-ի, ինչպե՞ս պիտի հարկ տա պետությանը։ Խնդրում եմ մանրամասն ասեք։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Եթե ԱՁ-ն հարկային գործակալ չի հանդիսանում

Ի՞նչ հարկատեսակով կաշխատի ՍՊԸ-ն

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն 2022 նոյեմբերին անցել է ԱԱՀ դաշտ, 2023 ի՞նչ հարկով պիտի աշխատի։

Կարդալ ավելին Ի՞նչ հարկատեսակով կաշխատի ՍՊԸ-ն

Նվազագույն աշխատավարձ

Լուսինե.

Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ։ Մինիմալ աշխատավարձի բարձրացումը՝ 75 000 դրամ, հունվարի 1-ից վերաբերվու՞մ է նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող աշխատողներին։

Կարդալ ավելին Նվազագույն աշխատավարձ

Պահնորդային ծառայությունը որպես միկրո

Նունե.

Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ պահնորդային ծառայությունը կարո՞ղ է չէ միկրոձեռնարկատեր լինի։ Օրենքով նայում եմ՝ կարծես լինում է, մեկ էլ լիցենզիայի վճարը, եթե լիցենզիա չտրամադրեն վերադարձվու՞մ է։

Կարդալ ավելին Պահնորդային ծառայությունը որպես միկրո

Դերասանի վարպետության դասընթացներ

Մարիամ․

Բարև ձեզ, ինչպե՞ս պետք է լրացնեմ 256 ձևը: Հիմնարկը կատարում է դերասանի վարպետության դասընթացներ:

Կարդալ ավելին Դերասանի վարպետության դասընթացներ

Դեկտեմբերի հաշիվը դուրս է գրվել հունվարին

Տաթև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն, եթե հաշիվ վավերագիրը գրել 2023թ.-ի հունվարին, բայց ծառայությունը մատուցվել և վճարվել է դեկտեմբերին, այս դեպքում վճարված գումարի չափը ներառվու՞մ է 2022թ-ի իրացման շրջանառության մեջ:

Կարդալ ավելին Դեկտեմբերի հաշիվը դուրս է գրվել հունվարին

Օտարերկրյա քաղաքացին որպես ԱՁ

Վահագն․

Բարև Ձեզ։ ՀՀ ում ապրող օտարերկրյա քաղաքացին կարո՞ղ է այստեղ բացել ԱՁ և համարվել միկրոձեռնարկատեր, և կա՞ հարկման տարբերություն ՀՀ քաղաքացու և օտարերկրյա քաղաքացու համար։

Կարդալ ավելին Օտարերկրյա քաղաքացին որպես ԱՁ

Միկրոձեռնարկատերը տարածք է վարձակալել

Մարիամ․

Բարև ձեզ, կխնդրեի օգնել: ԱՁ-ն միկրո է և տարածք է վարձակալել ֆիզ անձից: Այս դեպքում ի՞նչ հարկային պարտավորություն ունի ԱՁ-ն:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատերը տարածք է վարձակալել

Ծրագրային ապահովման ծառայություններ

Լիդա․

Բարև ձեզ, ծրագրային ապահովման ծառայություններ իրականացնող ընկերությունը կարո՞ղ է հանդիսանալ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Կարդալ ավելին Ծրագրային ապահովման ծառայություններ

Շրջ․ հարկից անցում միկրո

Արթուր․

Շրջանառության հարկից հնարավո՞ր է անցում միկրոձեռնարկատիրության համակարգ, եթե զբաղվում է ժամացույցների նորոգումով։

Կարդալ ավելին Շրջ․ հարկից անցում միկրո

Միկրոձեռնարկատերը կարո՞ղ է հաշիվ գրել

Գայանե․

Միկրոձեռնարկատիրությամբ գործող ԱՁ -ն գրենական խանութ է, կարո՞ղ է կազմակերպությանը հաշիվ գրել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատերը կարո՞ղ է հաշիվ գրել

Դասապատրաստումը՝ միկրոձեռնարկատիրություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց․ ԱՁ գործունեությունը նկարչական խմբակ է, միկոյով է աշխատում, մարզում է։ Այդ նույն ԱՁ -ում դասապատրաստման խմբակ ենք ուզում բացել։ Հիմա հարց․ կարո՞ղ է չէ միկրոյով շարունակել։

2-րդ հարցս․ այս դեպքում հարկային դիմու՞մ եմ երկրորդ գործունեության համար, թե՞ տարվա վերջ դասակարգիչով եմ միայն ցույց տալու երկրորդ գործունեության շրջանառությունը: Ասեմ, որ ՀԴՄ չունենք, երկու գործունեության համար հաշիվ պիտի գրեմ: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Դասապատրաստումը՝ միկրոձեռնարկատիրություն

Միկրոյից անցում շրջ․ հարկի

Լուսինե․

Բարև ձեզ, Երևան քաղաքում գործող գեղեցկության սրահ է, աշխատում է միկրոհամակարգում, պլանավորում է 2-3 ամսից նյութերի ներմուծում և վաճառք։ Կարո՞ղ եմ հունվարին տալ միկրոձեռնարկատիրություն համարվելու դիմում, իսկ հետո անցնել շրջհարկի։

Կարդալ ավելին Միկրոյից անցում շրջ․ հարկի

Ֆրիլանս լրագրող

Նարինե․

Բարև ձեզ։

ԱՁ-ն լրագրող է, ով ֆրիլանս տարբերակով աշխատում է այլ պետության հետ, նյութեր է մշակում և փոխանցում։ ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, թե՞ ոչ ։

Կարդալ ավելին Ֆրիլանս լրագրող

Մետաղադրամով շահագործվող սարք

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարզաբանել արդյո՞ք մետաղադրամով շահագործվող ապարատով սուրճի վաճառքը համարվում է միկրոձեռնարկատիրությամբ հարկվող սուբյեկտ։ Եթե այո, կարո՞ղ եք տալ հղում օրենքին։

Կարդալ ավելին Մետաղադրամով շահագործվող սարք

ԱՁ-ն հոգեբանական խորհրդատվությամբ է զբաղվում

Գոհար․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել․ արդյո՞ք Ա/Ձ-ն, ով հոգեբանական խորհրդատվությամբ է զբաղվում, կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Կարդալ ավելին ԱՁ-ն հոգեբանական խորհրդատվությամբ է զբաղվում

Երկրորդ գործունեություն

Աստղիկ․

Մերը վարսավիրանոց է, ուզում ենք սկսել երկրորդ գործ՝ բանկային քարտերի պատրաստում։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկություն աշխատել ու նույն ՀԴՄ -ով, կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Երկրորդ գործունեություն

Իրական շահառուների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում, հիմնադիրը (սեփականատերը) և տնօրենը նույն անձն է: Այս դեպքում Իրական շահառուների մասին հայտարարագիրը նույնպե՞ս պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Իրական շահառուների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն

Մարի․

Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:

Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:

Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:

Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն

Թանկարժեք քարերի մշակում

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, C32122՝ այլ թանկարժեք քարերի (բացի ադամանդներից) և կիսաթանկարժեք քարերի մշակում, տնտեսական գործունեության դասակարգիչով գործունեությունը կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգով։

Կարդալ ավելին Թանկարժեք քարերի մշակում

ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել

Mari.

Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել, ավտոմատ ԱԱՀ-ի դաշտում է հայտնվել, տարվա ընթացքում ոչ մի գործարք չի արել, նաև հաշվետվություն չի ներկայացրել։ Հիմա նախորդ տարվա 12 ամիսների ԱԱՀ-ները 0-ական ներկայացնե՞մ։

Կարդալ ավելին ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել

Արդյո՞ք դիմացի կողմը միկրոբիզնես է

Արամ․

Բարև Ձեզ, կոլեգաներ։ Ինչպե՞ս պարզել՝ դիմացի կողմը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, թե՞ ոչ, և կարո՞ղ ենք արդյոք նրա կողմից դուրս գրված հաշիվը ծախս ճանաչել։

Կարդալ ավելին Արդյո՞ք դիմացի կողմը միկրոբիզնես է

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ

Արտյոմ․

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք․ միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն բացի 256 ձևից, 240-ը և 244 ձևերն է՞լ է լրացելու։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ

Հանրային սնունդ մարզում

Մանե․

Բարև ձեզ։ Հանրային սնունդ իրականացնող ԱՁ մարզերում միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել։

Կարդալ ավելին Հանրային սնունդ մարզում

Միկրոն գերազանցել է 24 մլն շեմը

Լուսինե․

Խնդրում եմ ասել, եթե միկրոյի տարեկան շրջանառությունը 2022թ․ համար 24 մլն անցել է 957 000 դրամով, ի՞նչ պետք է անեմ։

Կարդալ ավելին Միկրոն գերազանցել է 24 մլն շեմը

Նվազագույն ժամավարձ

Դիանա․

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։

Կարդալ ավելին Նվազագույն ժամավարձ