Tag: ներմուծում
Ո՞ր ամսաթվի փոխարժեքը կիրառել
Արմեն․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ՌԴ-ից կատարել է ներմուծում , “транзитная декларация” փաստաթղթի վերևի աջ անկյունում գրված է 04․11․2022, իսկ ներքևում ՊԵԿ արևելյան մաքսային կնիքում նշված է 10․11․2022։
Հարց 1․ ԵՏՄ հայտարարության մեջ պետք է ներկայացնեմ ապրանքի հաշվառման ամսաթիվ 04․11․2022, թե՞ 10․11․2022, և հետևաբար պետք է վերցնեմ 04․11․2022, թե՞ 10․11․2022 ամսաթվերի նախորդ օրվա ԿԲ-ի կուրսը։
Հարց 2․ Հաշվապահական ծրագիր մուտք անելիս ինքնարժեքը ո՞ր ամսաթվի ԿԲ-ի կուրսով պետք է հաշվառվի։ Եթե հնարավոր է՝ այս հարցերիս հետ կապված նշեք, թե որ հոդվածը կարդամ։
Ավտոմեքենայի ներմուծում
Արամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում վաճառքից, կարո՞ղ է արդյոք գնման արժեքից պակաս արժեքով վաճառել, և մաքսազերծման ժամանակ մուծված ԱԱՀ-ն հաշվանցվում է։
Ավտոմեքենաների ներմուծում
Նարեկ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։
Հարց 1․ Դա նորմա՞լ է
Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։
Բժշկական սարքավորումների ներմուծում
Անի.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Բժշկական սարքավորումների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկի դաշտում, եթե իհարկե շրջանառությունը չի գերազանցում սահմանված 115.մլն.
ԱԱՀ-ից ազատված գործարք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը, որն աշխատում է շրջհարկով, ցանկանում է ներմուծել ավտոբուս՝ 23 նստատեղ ունեցող՝ Վրաստանից։ Կասեք՝ ԱԱՀ -ից ազատվա՞ծ է։ Կանխավ շնորհակալ եմ։
Բնապահպանական վճարի հաշվեհամար
Տիգրան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել ԵՏՄ-ից ներմուծված ավտոմեքենայի համար բնապահպանական վճարը ո՞ր հաշվեհամարին է փոխանցվում։
Դեբետագրում միասնական հաշվին
Աննա.
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատողը կազմակերպությունը զբաղվում է մեքենայի առքուվաճառքով։ Ավտոմեքենան ներմուծելիս վճարված ԱԱՀ-ի գումարը ե՞րբ կարող է ստանալ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար։ Նկատի ունեմ, ԱԱՀ-ի հաշվետվությամբ ներմուծումից առաջացած դեբետային գումարը ե՞րբ է մուտքագրվում միասնական հաշվին։ (Համապատասխան դիմումը 261 ձևը ներկայացնելուց հետո նկատի ունեմ)։
Ծխախոտի մաքսազերծում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ ֆիզ. անձն անձնական օգտագործման համար պատվիրել է ծխախոտ (սիգարիլլաներ) 200 հատիկ: Պարզվել է, որ թույլատրելի չափաքանակն փոխվել է՝ առաջվա 200-ի փոխարեն դարձել է 50: Մաքսայինում զննելուց հետո պահել են: Ֆիզ. անձն նաև Ա/Ձ է: Ներմուծված ապրանքն այդ քանակով օրենքով չի համարվում անձնական օգտագործման: Հնարավո՞ր է խախտնան համար տուգանք վճարել և մաքսազերծել որպես Ա/Ձ՝ ակցիզային հարկ վճարելով:
Ներմուծման ԱԱՀ
Սվետա.
Բարև Ձեզ։ Կասեք՝ ներմուծման ժամանակ՝ ԵՏՄ-ից, ինչպե՞ս են հետ ստանում ԱԱՀ-ն։
Ներմուծման հայտարարագրի ճշգրտում
Նարեկ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:
Ներմուծում Չինաստանից
Արսեն.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։
Կանխիկի սահմանափակումներ
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։
Խոտանված ավտոմեքենայի ներմուծում
Նարեկ.
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն ավտոմեքենա է ներմուծել, որը խոտանված է և մաքսային թղթերի մեջ նշված է խոտանված: Արդյո՞ք պետք է շրջանառության հարկից որպես ծախս նվազեցվի դա։ Կխնդրեի նաև, դրա հետ կապված, ասեք ո՞ր հոդվածը կարդամ։
Ներմուծում 3-րդ երկրից
Մանան.
Բարև բոլորին։ 3-րդ երկրից ներմուծում է կատարվել, մաքսային բրոքերը իր գործն արել է, հաշվապահն ունի՞ ինչ որ հաշվետվություն ներկայացնելու։ Միկրոյով աշխատող ՍՊԸ է։
Հագուստի ներմուծում Եգիպտոսից
Նազելի.
Բարև Ձեզ:
Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը:
Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում:
Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի:
Նախապես շնորհակալություն:
Ներմուծում և արտահանում
Կարինե.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ապրանքներ է գնել 3-րդ երկրից և միանգամից ուղարկել ՌԴ՝ վաճառելով ռուսական ընկերությանը: Ապրանքը Հայաստան մուտք չի գործել: Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ հարկային պարտավորություններ է ունենալու ՀՀ ընկերությունը, արդյո՞ք ներմուծում և արտահանում է համարվելու:
Ներմուծում 3-րդ երկրից
Քրիստինա.
Ներմուծել են 3-րդ երկրից մեքենա ՀՀ և պետք է արտահանվի ԵՏՄ, հարկերը կլինի 0, իսկ պե՞տք է դուրս գրվի հաշիվ ապրանքագիր։ Կազմակերպությունն աշխատում է շրջ․հարկով։
ՀԿ ցանկանում է ապրանքներ ներմուծել
Դիաննա Ստեփանյան.
Բարև Ձեզ: Իմ հարցը կապված է ապրանքների ներմուծման ու հարկման հետ: ՀԿ-ն ցանկանում է ապրանք ներկրել (հաշմանդամություն ունեցող մարդկանց համար վերականգնողական պարագաներ) ու վաճառք իրականացնել ստացված շահույթը հասարակական նպատկներով իրականացնելու համար (համապատասխանում է կանոնադրական նպատակներին): Բացի մաքսային վճարը, ԱԱՀ պե՞տք է վճարի:
ԱԱՀ հաշվանցում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ-ով աշխատող սպը ներմուծել է հիմնական միջոց, այս դեպքում ԱԱՀ հաշվանցելու իրավունք ունե՞նք։
Ներմուծված ապրանքի ինքնարժեք
Նաիրա Վարդանյան.
Խնդրում են պատասխանել. երրորդ երկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքը ինչպե՞ս է հաշվարկվում, մասնավորապես՝ ԱԱՀ-ի գումարը գնի մեջ մտնու՞մ է։ Ասեմ նաև՝ ապրանքը արտահանվում է Ռուսաստան։
Ներմուծման հարկեր
Նարե.
Բարև, հարգելի հաշվապահներ։ Սարքավորում ենք ներմուծելու, հետո մի քանի ամիս անց վաճառենք։ Ո՞վ կարող է օգնել, որ հնարավորինս քիչ հարկվենք, ԱԱՀ չվճարենք: Խնդրում եմ հեռախոսահամար թողնել:
Գործունեության դասակարգիչ
Անի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ գործունեության դասակարգչով է պետք գրանցել ցորեն, գարի ներմուծող և վաճառք իրականացնող Ա/Ձ-ն: Շնորհակալ եմ։
Ներմուծում Չինաստանից
Միլենա.
Հիդրոպոնիկ կերակրման մեքենա 10 000, Չինաստանից Հայաստան ներկրելու դեպքում մաքսազերծումը ինչքա՞ն կարժենա։
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիա.
Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։
Ներմուծման հետ կապված
Խաչատուր.
Խնդրում եմ օգնել ճշտելու մաքսազերծման ի՞նչ կարգ է գործում ՍՊԸ-ի կողմից թեթև մարդատար ա/մ ներկրման դեպքում: Ի՞նչ վճարումներ պետք է անի ՍՊԸ-ն թեթև մարդատար ա/մ ներմուծելու դեպքում։
Որքա՞ն տուգանք է սահմանված
Տիգրան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ եթե ներկրել եմ ապրանք Ա/Ձ-ով՝ միկրո, և վաճառել եմ առանց ֆակտուրա և հդմ, ինչքա՞ն տուգանք է հասնում և ո՞նց կարելի է կարգավորել այդ հարցը։
Սարքավորումների ներմուծում և արտահանում
Տաթև.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կատարել ենք սարքավորումների ներմուծում Իտալիայից, որի ժամանակ ԱԱՀ չենք վճարել։ Հիմա պատրաստվում ենք արտահանել Ռուսաստան, արտահանման ժամանակ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ է։ Խնդրում եմ մանրամասնել ԱԱՀ-ի հետ կապված, գումար պետք է վճարենք, հետ ստանանք, թե՞ ընդհանրապես չի վճարվում։ Կանխավ շնորհակալ եմ
ՀՄ սկզբնական արժեք
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, հարցս ներմուծված ՀՄ-ի սկզբնական արժեքին է վերաբերվում։ ՍՊԸ-ն ներմուծել է համակարգիչ, որի համար վճարվել է պահեստում պահպանման գումար 1 օրվա համար, մինչև մաքսայինի փաստաթղթավորման ավարտը։ ճի՞շտ եմ հասկանում, այդ գումարը ներառվու՞մ է սկզբնական արժեքի մեջ ՀՀՄՍ 16-ով և արդյոք դա չի՞ հակասում հարկային օրենսգրքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Ներմուծում Չինաստանից
Գոքոր.
Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Անի․
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք՝ նոր բացված Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվելու է միայն ցորենի և գարու ներմուծմամբ: Շնորհակալ եմ կանխավ։


