Tag: ոչ առևտրային

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության գրանցում

Լիանա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե չեմ սխալվում, անցած ամսվանից ՀԿ-ների պետական գրանցումը անցել է ինտերնետային տարբերակի: Ո՞ր կայքում է դա հասանելի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի հաշվարկը բյուջետային հիմնարկում

Կարինե. Խնդրում եմ պատասխանել` բյուջետային հիմնարկների գործուղման ծախսերը` օրապահիկի և գիշերավճարի, Հանրապետության ներսում և Հանրապետությունից դուրս ինչպե՞ս է հաշվարկվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է տուգանք

Կարինե. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. բացել եմ ՀԿ, մայիսին լրանում է 1 տարին, դրամական ոչ մի գործարք չեմ իրականացրել: Ի՞նչ հաշվետվություններ և ո՞ր մարմիններին պետք է ներկայացնեմ և ի՞նչ ժամանակահատվածներով: Ի՞նչ տույժեր կարող են լինել ժամանակին հաշվետվություն չներկայացնելու պատճառով: Օրինակ, սոցապին չեմ ներկայացրել հաշվետվություն: Դրա համար տույժ հասնու՞մ է: Եթե այո, ապա ի՞նչ չափսերի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը ներկայացնելու է ԱԱՀ հաշվետվություն

Gayane. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` եթե կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է և ԱԱՀ -ով գործարքներ չի իրականացնում, ներկայացնելու՞ է արդյոք ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություն, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում: Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն աշխատում է բացառապես շնորհների գումարով

Նարինե. Հասարակական կազմակերպությունն աշխատում է բացառապես շնորհների գումարով, չունի ոչ մի տեսակի այլ եկամուտներ: Ի՞նչ պիտի ցույց տրվի պարզեցված շահութահարկի հաշվարկում, թե՞ պարզապես 0-ական /դատարկ/ բլանկ ներկայացնի: Շատ շնորհակալ կլինեմ հարցիս պատասխանելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահույթ չհետապնդող կազմակերպություն

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել, շահույթ չհետապնդող, ոչ առևտրային հ/կ պե՞տք է ներկայացնի ՀՏ տարեկան հաշվեկշիռ ձև1 և ձև 2-ը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ի՞նչ հիմնավորում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվեկշիռ

Դավիթ Ասատրյան. Խնդրում եմ, հնարավորության դեպքում, ինձ տրամադրել ՊՈԱԿ-ի հաշվեկշռի ձևերը էլեկտրոնային տեսքով david456 շնիկ list.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դեռ չի սկսել գործունեություն ծավալել

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, եթե նորաստեղծ կազմակերպությունը (ՀԿ) դեռ չի սկսել գործունեություն ծավալել, դեռ չունի աշխատակիցներ, արդյո՞ք պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել (զրոյական) աշխատավարձի և վճարված եկամուտների վերաբերյալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Արսեն. Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ

Արսեն. Բարև Ձեզ, կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին: Հարգանքներով, Արսեն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո

Արմեն. Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս` հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարտադի՞ր է այն գրանցել վիճակագրական ծառայությունում: Կխնդրեի հարցին պատասխանեիք` օրենքներից կատարելով համապատասխան մեջբերումներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Տիգրան. Ողջույն: Ես ՀԿ նախագահ եմ: Ինձ դրամաշնորհ է փոխանցվել: Ես կանխիկացրել եմ 2010 թ դեկտեմբերի 30-ին: Ծրագիրն իրականացրել եմ հունվարի 8-10-ը: Հարկայինը իմ դրամարկղային գիրքը հաստատել է 2011թ. հունվարի 12-ին: Խնդրում եմ տեղեկացնել, արդյոք կա՞ այստեղ օրենքի խախտում, թե՞ ոչ: Նաև ես սխալ եմ լրացրել դրամարկղային գիրքս: Ինչպե՞ս կարող եմ ուղղում կատարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Գոհար. Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ

Վիկա. Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ: Շնորհակալություն: