Tag: վարձակալություն

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Հրայր.

Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.

1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:

2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ վարձակալությամբ հեծանիվներ է տրամադրում

Կարեն.

Հարգելի հաշվապահներ,

հետաքրքրում է մի հարց.
Անհատ ձեռնարկատերը, որը հարկվում է շրջանառության հարկով, այլ գործունեություններից զատ զբաղվում է նաև հեծանիվների վարձույթով (առաջարկում է հեծանիվների վարձույթ):
Հարկային առումով ծառայությունը ո՞ր հոդվածի տակ է ներառվելու՝
1.Որպես ծառայություն և հարկվի 5 %
թե՞
2. Որպես վարձակալություն և կհարկվի 10 %

Որքա՞ն գումար պետք է վճարել վարձատուին

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ-ն ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր ամսական 40 000 դրամով: Եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ լրացվում է 40 000 դրամ և հարկը հաշվարկվում է 10%, այսինքն` 4 000 դրամ:

Հարցս հետևյալն է. Այս պարագայում վարձատուին պետք է վճարեմ 36 000, իսկ 4 000-ը բյուջե, թե՞ 40 000-ը վարձատուին և 4 000 էլ բյուջեին (նշեմ, որ մինչ այս 2-րդ տարբերակով եմ վարվել, բայց ինձ թվում է` սխալվել եմ): Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:

Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ

Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ

216

Արմեն.

Հարգելի գործընկերներ, ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ երկու կազմակերպությունների համար, երբ տարածքի վարձակալ կազմակերպությունը իր հաշվարկային հաշվից վճարում է կոմունալ վճարները, սակայն կոմունալ ծառայությունների պայմանագրերը կնքված են տարածքի վարձատու կազմակերպության անունով: Շնորհակալություն:

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209

Siranush.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ, որտեղ նաև կարվում են հարսանյաց զգեստներ: Արտադրությանը կից բացվելու է հարսանյաց սրահ, որտեղ վարձույթով է տրվելու Ա/Ձ-ի կարված զգեստները: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակով է հարկվելու Ա/Ձ-ն տվյալ դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:

Գույքի` անհատույց վարձակալության հանձնում

Կարեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպության հիմնադիրը կարող է անհատույց վարձակալությամբ գույք տրամադրել կազմակերպությանը, թե՞ ինչ որ մինիմալ գումար պետք է սահմանել որպես վարձավճար: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն

225

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ՀԴՄ ունենա

Աննա.

ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը վարձակալությամբ տրված տարածքների դիմաց վճարը մուտքագրում է դրամարկղ, արդյո՞ք այս դեպքում ՀԴՄ-ի կարիք կա:

Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց

229

Մանե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց: Կազմակերպությունը կարո՞ղ է այդ տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման տալ ֆիզիկական անձին: Կառաջանա՞ն արդյոք հարկային պարտավորություններ:

Ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա

Մ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա, որի գումարը կազմում է 20 000 միավոր, որից 3 334-ը` ԱԱՀ, 16 666 – ը արժեք, կանխավճարը 4 000 միավոր, ամսական մարումները` 1 600 միավոր, որից մայր գումար և տոկոս, գործարքը կատարելու և ամսական մարումների կատարման հաշվապահական ձևակերպումներն ինչպիսի՞ն կլինինեն:

Կանխավ շնորհակալություն բոլորին:

Կանխիկ գործարքների սահմանափակում

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխիկ գործարքների` 300 հազ. միանվագ և 3 մլն. ամսական սահմանափակումը վերաբերում է վարձավճարներին: Այսինքն՝ կարո՞ղ է կազմակերպությունը, օրինակ, 700 հազ. վարձավճար վճարել վարձատուին կանխիկ դրամով: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

227

Հ.Ա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով:

Հարցս հետևյալն է.
կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով:

Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ:
Սպասում եմ Ձեր կարծիքներին:
Հարգանքներով Հ.Ա.

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Լիանա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը

Լուսիկ Այվազյան.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:

Մարզադաշտի վարձակալության գործունեություն

Նարեկ.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Ես ցանկանում են բացել մինի-ֆուտբոլի դաշտ (վարձակալությամբ հանձնել հաճախորդներին), այն պետք է բացվի ԱՁ-ով, թե՞ ՍՊԸ-ով: Եվ ինչպե՞ս է այն հարկվում: Կանխավ շնորհակալություն:

Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ տրամադրել տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր ծառայությունների մատուցմամբ և առանց ծառայությունների մատուցման: Կանխավ շնորհակալություն: