Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն չի վճարել վերջնահաշվարկը

Շողեր. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ենթադրենք աշխատողը ազատվել է աշխատանքից 2012 թվականի սեպտեմբեր ամսին, և նա ունի 2 տարվա չօգտագործած արձակուրդ: Վերջնահաշվարկ է կատարվել, և գումարը կազմել է ենթադրենք 250.000 դրամ: Վերջնահաշվարկը չի վճարվել մինչև այսօր` գործատուի կամայական վերաբերմունքի պատճառով (չեմ ուզում, չեմ տալիս): Խնդրում եմ ասել` օրեկան քանի՞ տոկոս տույժ է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել օրենսգրքի համապատասխան հոդվածը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը 8 տարի չի օգտվել արձակուրդի իրավունքից

Վարյա. Բարև ձեզ: Եթե աշխատողը 8 տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից, վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարվան եմ վճարելու: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն

Լիաննա. Հարգելի կոլեգաներ, դպրոցի ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը (արձակուրդը վճարվել է ամբողջը): Նրա արձակուրդը այդքան օրերով ավելացել է մինչև սեպտեմբերի վերջը: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նորից ներկայացրել է բուլետեն և վճարվել է: 2013թ հունվարը աշխատանքի է գալու և նոր ազատվի աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ վերջնահաշվարկ միայն հունվա՞րի համար, թե՞ բյուլետենի ամիսները նույնպես մտնում են հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ վճարել

Նունե. Բարև բոլորին: Ի՞նչ անել, եթե գործատուն ձգձգում է վերջնահաշվարկ վճարելը և միայն 3 ամիս հետո հայտնում, որ հրաժարվում է վճարել: Նշեմ, որ աշխատանքային գրքույկը հանձնել է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կարող է վարվել տվյալ դեպքում նախկին աշխատողը ըստ օրենքի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Աշխատողը մինչև աշխատանքից ազատվելը 3 ամիս սկզբից աշխատել է 5 օրյա շաբաթով և հաջորդ 3ամիսը` 6 օրյա: Վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկները կատարում ենք վեցօրյա՞ գրաֆիկով, թե՞ 5-օրյայի համար առանձին, 6-ի համար առանձին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Համլետ. Բարև Ձեզ, հարգելի ընկերներ: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում: Հարցը հետևյալն է: Աշխատակիցը երեք տարի աշխատել է, որի ընթացքում վերցրել է արձակուրդ միայն 15 օր: Նա ազատվել է իր դիմումի համաձայն: Վերջնահաշվարկը պիտի կատարվի միայն վերջի՞ն տարվա համար, թե՞ կուտակած 2,5 տարիների համար: Որպես լրացում ասեմ, որ աշխատանքի ընդունվել է 2009-ի մայիսին, 2012-ի հուլիսի 30-ին իր դիմումի համաձայն ազատվել է: Արձակուրդ գնացել է 2010-ի օգոստոսին 15 օր: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը

Լիլիա. Մարզիչը հոկտեմբերի 25-ից ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի: 2012 թվականի արձակուրդը նա արդեն գնացել է: Հարց` վերջնահաշվարկի մեջ ի՞նչ գումարներ են մտնում: Ու այս դեպքում 1 դրույք վճարվու՞մ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրամական հատուցում չօգտագործված արձակուրդի համար

Աշոտ. 1996թ. նոյեմբերից աշխատել եմ համայնքի ղեկավար, այդ ընթացքում արձակուրդից օգտվել եմ 2 անգամ` 2003 թվականին և 12 օր 2011 թվականին: Նոյեմբերին կատարվելու է վերջնահաշվարկ: Ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ ստանալ չօգտագօրծված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում բոլոր տարիների համար, այսինքն` 14 ու կես տարվա համար:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վճարման ժամկետներ

Տաթևիկ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է վերջնահաշվարկի տրամադրման ժամկետը: Ես աշխատանքից դուրս եմ եկել հունիսի 14-ին և մինչև հիմա չեմ ստացել մայիս ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ըստ մեր աշխատանքային պայմանագրի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված օրը, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Մենք աշխատավարձ ենք ստանում ամեն ամսվա 15-ին, իսկ նրանք ասում են, որ աշխատավարձի հաշվարկ իրենք անում են 15-ից շուտ, և այս դեպքում իմ 2 ամիսը լրացած չի լինում: Ես կուզեի իմանալ` արդյո՞ք իրավունք ունեն իրենք այդպիսի քայլի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը

Մնաց. Բարև ձեզ: Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Anna. Աշխատում եմ 01.03.2009թ-ից: 01.02.2011թ-ից գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Բացի անաշխատունակության արձակուրդը այլ արձակուրդ (ամենամյա) չեմ ունեցել: Արձակուրդից հետո ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս շտապ օգնեք ինձ: Ես սկսնակ եմ, կատարել եմ վերջնահաշվարկ, պահել եմ միայն եկամտահարկ, տվյալ եռամսյակի եկամտահարկի և սոցվճարի հաշվետվության մեջ պե՞տք է արդյոք երևա այդ գումարը: Եթե այո, ապա սոց. վճարի հաշվետվության մեջ դրա դիմաց ինչպե՞ս եմ լրացնելու: Եվ աշխատողների քանակը ի՞նչ եմ գրելու, եթե աշխատողն ազատվել է ամսի 1-ով: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել

Հռիփսիմե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողի պայմանագրային ժամկետը չի լրացել, և նա ազատման դիմում է ներկայացնում գործատուին, ո՞ր հոդվածն է գործում, և մեկ հարց ևս` արդյո՞ք նրա հետ վերջնահաշվարկ կատարելու համար պետք է այդ 1 աշխատողի համար լրացվի առանձին աշխատանքային տաբել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր

Վիկտորյա. Հարգելի գործընկեր, եթե աշխատողը նույն կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ 2 պայմանագրով և որոշում է լուծել 1 պայմանագիրը, այսինքն՝ ազատվել 1 պաշտոնից և շարունակել աշխատանքը մյուս պաշտոնով, արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ և ներկայացնել սոց. հայտ-հաշվետվություն այդ աշխատողի մասով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ

Երանուհի. Շատ գովելի է նմանատիպ կայքի առկայությունը: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ իրավիճակը դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ` 2010-ին ես աշխատում էի երկու կազմակերպություններում: Առաջինը` հիմնական աշխատատեղս էր, որտեղ ձևակերպվեց դեկրետային արձակուրդս և վճարվեց հասանելիք գումարը, իսկ հետո տրվեց երեխայի խնամքի արձակուրդ: Երկրորդ կազմակերպությունում ես պայմանագրային աշխատող էի և պայմանագիրս մինչև 2011 թիվն էր: Այստեղ ես ներկայացրի համապատասխան փաստաթղթի պատճեն և, հավանաբար, ձևակերպվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց նպաստ չեմ ստացել: Բացի այդ իմ պայմանագիրը չի վերանայվել, և ես ավտոմատ զրկվել եմ այս աշխատատեղից: Հարցերս հետևյալն են` 1.Արդյո՞ք ինձ հասնում էր հղիության և ծննդաբերության նպաստ երկրորդ աշխատատեղից: 2.Արդյո՞ք արվում է վերջնահաշվարկ ոչ հիմնական աշխատատեղում պայմանագրային աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: 3.Նման դեպքում արդյո՞ք իրավասու եմ ես պահանջել հետ վերականգնել ինձ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

Արփինե. Հարգելիներս, Ձեզ մի հարց, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել, ես զինվորական եմ, աշխատել եմ 4 տարի 2 ամիս և պայմանագրիս ավարտվելու կապակցությամբ ուզում եմ դուրս գալ ծառայությունից, այդ դեպքում խնդրում եմ ասեք` ես վերջնահաշվարկ պե՞տք է ստանամ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ձևակերպելու դեպքում

Արմինե. Հարգելի կադրերի բաժնի աշխատողներ, խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք պատրաստել գործուղում ձևակերպելու դեպքում և ինչ հերթականությամբ, այն ինչ վերաբերում է կադրերի բաժնին, ոչ հաշվապահորեն: Եվս մեկ հարց` արդյո՞ք մինչև վեց ամիսը չլրացած աշխատողին ազատելու դեպքում (օրինակ եթե երեք ամիս է աշխատել ու ազատվում է) վերջնահաշվարկ չի հասնում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կուտակված արձակուրդային օրերի տրամադրում կամ փոխհատուցում

Լիլի. Բարև ձեզ: Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք, և շատ շնորհակալ կլինեմ: Հարցս հետևյալն է: Աշխատողը ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն: Նա ընդունվել է 1995թ. և մինչ օրս արձակուրդ չի գնացել: Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Քանի տարվա արձակուրդային պետք է հաշվարկենք, և եթե չի ազատվում, այլ ուզում ենք բաց թողած արձակուրդները տրամադրել ու ամեն ինչ կարգի բերել, ապա դա ինչպե՞ս կարող ենք անել: Գումարային հատուցումը քանի՞ տարվա է տրվում, իսկ հանգիստ ինչքա՞ն: Եվ տուգանքներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ աշխատողի բողոքի դեպքում ի՞նչ կարող է լինել: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային գումարը մեծ է վերջնահաշվարկից

Արմինե. Հարգելի կոլեգաներ, եթե աշխատողս արձակուրդից անմիջապես հետո ազատվել է աշխատանքից, և արձակուրդայինը վերջնահաշվարկից շատ է եղել, ինչպե՞ս ետ պահեմ տարբերությունը, եթե նա այլևս չի աշխատում մեր դպրոցում: