Tag: ֆինանսական հաշվառում

.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ

Susan. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Այժմ իր տարածքի երկրորդ հարկը ցանկանում է վերանորոգել, որի համար վարկ է վերցրել: Ինձ հետաքրքիր է` այս դեպքում ինչ հաշվարկներ ու ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ընթացիկ շինանյութերի համար վերցվում են կտրոններ: Իսկ դրանք ինչպե՞ս են ելքագրվելու և ի՞նչ կանոններով: Ըստ կազմված նախահաշվի պե՞տք է գնման ակտեր գրվի և ընթացիկ նյութերը ելք արվի: Իսկ դրանց համար ի՞նչ ձևակերպումներ է պետք անել: Եվ վերջապես վերջում այդ բոլորի հանրագումարը պե՞տք է գումարվի շենքի կադաստրային արժեքին: Եվ կատարողական ակտեր պե՞տք են, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԲԲԸ-ն ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ԲԲԸ-ն (արտադրությամբ զբաղվող) ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ, ի՞նչ հաշվապահական փաստաթղթեր պետք է լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Վճարումը կատարվել է բանկային հաշվից` փոխանցումով, բացի դրանից այդ սարքավորումները ներմուծված են եղել: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Երկարաժամկետ վարկի ստացում

Anna. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, երբ կազմակերպությունը ստանում է երկարաժամկետ բանկային վարկ, ինչպե՞ս պետք է ձևակերպել վարկի ստացումը, տոկոսները և մարումը: Իսկ վարկի ստացումը կարելի՞ է ճանաչել որպես շահույթ, իսկ մարումը` ծախս:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա

Նելլի. Բարև, հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ նման հարցում: Մեր ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա, վճարել է ԱԱՀ: 2011 թ.օգոստոս ամսին այդ ավտոմեքենան վաճառել ենք: Հարցը հետևալն է` եթե ՍՊԸ-ն այս տարի աշխատում է ազատ հարկային դաշտում, այսինքն ԱԱՀ վճարող չի համարվում, սակայն գնելուց և վաճառելուց վճարված ԱԱՀ-ն ինչ որ վերահաշվարկի պիտի՞ ենթարկվի, թե՞ ոչ: Եվ վաճառելուց, այսինքն հիմա, ի՞նչ նոր հարկեր են գոյանում, եթե վաճառքը իրականացվել է ֆիզիկական անձին: Ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում

EvA. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն բանկից վարկ է վերցնում, բայց գումարն անհրաժեշտ է տնօրենին` անձնական նպատակներով օգտագործման: Ինչպե՞ս վարվել, գումարը ինչպե՞ս ելք անել: Ասեմ, որ տնօրենի անունով փոխառություններ կան, բնականաբար դա կարող ենք ետ վերադարձնել և որոշակի գնումներ կատարել` օրինակ շուկայից` 11% -ով` գրասենյակային ծախսեր ձևակերպելու համար: Էլ ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ գումարը բանկային հ/հ-ին մուտք լինելու դեպքում, ՍՊԸ-ի համար դա ներդրու՞մ է համարվում, փոխառությու՞ն, թե՞... Ի՞նչ ձևակերպումներ տալ գումարը ելք անելու ժամանակ, վարկը մարելու ժամանակ: Սպասում եմ պատասխանների: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Լիզա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը թողարկել է արտադրություն և օգնության կարգով տվել է ուրիշ կազմակերպությանը, Հ/Ա-ում գրվել է գումար և հաշվարկվել է ԱԱՀ, խնդրում եմ ասել` ինչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Չվճարված աշխատավարձի տույժեր

Վանա. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք. ինչպե՞ս կլինի ժամանակին չվճարված աշխատավարձի կամ վերջնահաշվարկի տույժերի թղթակցությունը, և արդյո՞ք դրանք նվազեցվում են շահութահարկի օրենքով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի ձևակերպում

Վահե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 - ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն կնշանակվի վարչական տուգանք

Աննա. Հարգելի հաշվապահներ, որքա՞ն կնշանակվի վարչական տուգանքը և ո՞ր հոդվածի համաձայն, եթե անփութության պատճառով կորել է կազմակերպության կողմից ստացված հաշիվ-ապրանքագիրը և չեն տրվել համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Նշեմ նաև, որ դա չի առաջացրել հարկի նվազեցում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Վահե. Հարգելի կոլեգաներ, եթե մեր ընկերությունը ազատված է ԱԱՀ-ից, գնում կատարելուց մեզ տվել են հաշիվ ֆակտուրա: Ֆակտուրայում տվյալ ապրանքի գումարի 20%-ի չափով նշված է ԱԱՀ-ի գումարը: Ես ո՞նց պետք է ձևակերպեմ այդ գումարը, եթե ԱԱՀ վճարող չեմ: Կամ, եթե այդ գումարը տվյալ ապրանքի գումարի հետ միասին վճարվի մատակարար կազմակերպությանը, հետագայում հնարավոր կլինի՞ ինչ որ ձև այդ գումարները հետ ստանալ հարկային տեսչությունից:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գնման ակտի ձև

Մանուշ. Ես ՍՊԸ-ի սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Իմ հարցը հետևյալն է` 1.Շուկա և ՍՊԸ հարաբերությունը ի՞նչ օրենքներով է կարգավորվում: 2.Շուկայից գնումներ կատարելու դեպքում անհրաժեշտ ձևակերպումներ և համապատասխան փաստաթղթերի ձևեր (շուկայից գնման ակտի ձև և այլն) շտապ ուղարկեք այս էլ.հասցեով` Jujevan.gughapetaran շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը արտասահմանից ստացել է ապրանք

Արփինե. Բարև ձեզ, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք. կազմակերպությունը արտասահմանից ստացել է իր ապրանքը, ապրանքի հետ միասին ուղարկել են նաև նվեր (կախիչներ), հիմա դրա համար ի՞նչ հարկ պիտի մուծենք և ի՞նչ ձևակերպում պիտի տանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Չօգտագործված հարկային վնաս

Նունե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչ է նշանակում չօգտագործված հարկային վնաս, երբ է այն առաջանում, և ինչպես են այն փոխանցում առաջիկա ժամանակաշրջան: Եվ հետաձգված հարկային ակտիվը ինչպե՞ս է ձևակերպվում, դտ` հետաձգված հարկային ակտիվ կտ` Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպման վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. նախկին հաշվապահը շատ ծախսերի համար, որոնք շահութահարկի օրենքով նվազեցվող ծախսեր են, հաշվապական ձևակերպում է տվել` 715 ինչ որ հաշվով: Այս դեպքում արդյո՞ք հարկվող շահույթը որոշելիս այդ ծախսը նվազեցվում է, իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք կարող եմ, օրինակ, այդ ծախսը տանել 713 հաշվին, այսինքն ձևակերպել` դտ 713 կտ 715 Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Մերիկո. Հարգելի հաշվապահներ, մի փոքր խոսեք կանոնադրական կապիտալի վերաբերյալ, վերջինիս` կանոնադրությամբ գրանցման, մի մասի համալրման, մասնակիցների կողմից չհամալրման, դրանց թղթակցությունների մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Նվիրատվության ստացում

Vadim. Մանկապարտեզի տնօրենը խնդրել է մեր կազմակերպությանը տրամադրել 50000 դրամ, որպեսզի մանկապարտեզում կայանալիք հանդեսին հրավիրված մանկատան երեխաներին նվերներ բաժանի: Խնդրում եմ պարզաբանեք` ես ոնց պետք է այս ամենը հաշվապահորեն ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հարկայինի հետ խնդիրներ չունենամ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ծառայություններ մատուցող կազմակերպությունը, որը հինգ ամիս է, ինչ սկսել է գործունեությունը, իր հաշվապահական ձևակերպումները գրանցել է միայն մեմորիալ օրդերներում, իսկ շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի: Այս դեպքում ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք տույժ կա դրա համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պահուստային կապիտալի ձևավորում

Ֆլորա. ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը` դտ 342 կտ 351 Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ: