Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, կարո՞ղ է ձեռք բերել բնակարան, որի համար դիմացի կողմը հաշիվ է դուրս գրելու մեզ։ Ի՞նչ հարկեր են առաջանում։ Հետո կարո՞ղ է այդ բնակարանը վաճառի, այդ դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում։ Խնդրում եմ օգնեք հասկանամ։


Կախված թե բնակարանն ինչ նպատակով է ձեռք բերվել։ Եթե կազմակերպության սեփական կարիքների համար է, ապա ձևակերպվում է որպես հիմնական միջոց։ Ձեռք բերման պահին հարկ չի առաջանում, եթե այլ կազմակերպությունից է ձեռք բերվել։ Հետագայում վաճառելու դեպքում կառաջանան համապատասխան հարկեր։
այո կարող էք ձեռք բերել բնակարան, որպես հիմնական միջոց,
Հետո եթե այդ բնակարանը վաճառեք, կախված կլինի որ հարկման համակարգում կլինեք,