Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ի դաշտում գտնվող ԱՁ-ն 2024թ-ին գործունեության ժամանակավոր դադար է տվել։ Պե՞տք է արդյոք 2025թ-ի մինչև ապրիլի 20-ը ներկայացնի 240 և 244 ձևերը, և եթե շահույթ չի ունեցել, պարզապես իրեն ծառայություններ են մատուցել, որի համար կատարվել են վճարումներ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի։ Կանխավ շնորհակալություն։
Եթե կատարվել են ծառայություններ և վճարումներ, ուրեմն գործունեության ժամանակավոր դադար չի եղել այդ ընթացքում, պետք է հայտարարություն տայիք,որ աշխատում եք, հիմա էլ պետք է ներկայացնեք 240 և 244 ձևերը
Շնորհակալ եմ արձագանքի համար։Կազմակերպությունն աշխատել է 2024թ-ի մայիս-նոյեմբեր ամիսներին։Գրանտային ծրագրի շրջանակներում կատարել է ձայնագրություն և այդ ծառայության մատուցման համար վճարել բոլոր իրեն գրված հաշիվները/երաժշտական սարքավորումների վարձակալություն, դաշնակահարի ծառայություն և այլն/։Այնուհետև գործունեության ժամանակավոր դադարի դիմում է ներկայացրել։Խնդրում եմ ասեք
1․ հիմա երբ ԱՁ-ն գործունեության դադարի մեջ է կարող ենք ուղարկել 240և 244 ձևերը, դա վերսկսում չի դիտարկվի
2․ պետք է արդյոք վճարվի այդ ամիսների համար սոց վճար ևԱՁ-ի եկամտային հարկ կամ դրոշմանիշային։/Գրացնված աշխատողներ չկան/
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
պետք է ներկայացնեք 240 և 244 ձևերը, դադարը կապ չունի,
Եթե անգամ ԱՁ-ն գործունեության դադարի մեջ է, ապա անհրաժեշտ է ուղարկել 240 և 244 ձևերը, դա վերսկսում չի դիտարկվի։
Դադարեցման մեջ չգտնվող բոլոր ամիսների՝ թեկուզ կիսատ աշխատածների համար սոց վճար և ԱՁ-ի եկամտային հարկ վճարվում է։ Դրոշմանիշային վճարը հաշվարկվում և վճարվում է՝ համաձայն սանդղակի, ելնելով տարեկան շրջանառությունից։