Lia.
Բարև Ձեզ։ Երաշխիքային սպասարկման շրջանակներում արտադրողը իրականցրել է սարքավորման մասի փոխարինում։ Գնորդի մոտ դա հանդիսանում է ՀՄ-ի մաս։ Բայց այդ մասը որպես առանձին միավոր ձեռք չի բերվել։ Հիմա արտադրողը վաճառողի միջոցով գնորդին է փոխանցում նոր մասերը։ Հին մասերը գնորդը պետք է ապաճանաչի՞, այնուհետև նորը վերակառուցի՞։ Այստեղ հարցն այն է, որ այդ մասերի ակզբնական արժեքները չգիտենք։ Հին անորակ սարքավորումները արդյո՞ք պետք է ոչնչացվեն։



բայց ինչի պետք է Հին անորակ սարքավորումները ոչնչացվեն, սա անհասկանալի է,
երաշխիքային սպասարկումը դա ՀՄ-ի վրա ընթացիկ ծախսեր են,
Բարև Ձեզ։ Կարծում եմ՝ հին մասերի համար հաշվապահորեն անելիք չունեք։ Նոր մասերի համար կարող եք առաջնորդվել ՀՕ հոդված 121 կետ 3-ով՝ նախ որոշելով, թե դրանք ընթացիկ, թե կապիտալ բնույթի ծախսեր են հանդիսանում։