Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե տվյալ անձը այդ ժամանակահատվածում վարձատրվում է, ապա, այո, վճարվող գումարի մասով պետք է հարկվի:

Յանա

Սովորաբար պրակտիկանտը չի վարձատվում, իսկ պետք է վարձատրվի, թե՞ պարտադիր չէ

Մարիաննա

Աշխատանքային օրենսգրքի հոդված 201.3. Գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա կազմակերպելը

1. Գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչև երկու ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ (այսուհետ՝ փորձնակի պայմանագիր) ոչ ավելի, քան մեկ անգամ՝ առանց երկարաձգման իրավունքի:
2. Աշխատանքային պրակտիկա անցնող անձը (այսուհետ՝ փորձնակ) այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակներով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով, որի դեպքում վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
3. Գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը:
4. Գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձնակի՝ գրավոր, երկու օրինակից կնքված քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագրով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է փորձնակին:
5. Մինչև տասնութ տարեկան անձինք գործատուի կողմից որպես փորձնակ աշխատանքի ներգրավվում և աշխատանքային փորձառություն են ձեռք բերում օրենսգրքի 17.1-ին և 257-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները պահպանելով:
6. Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում:
7. Փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է ներգրավվում և աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական հինգ օր, օրական չորս ժամ և շաբաթական քսան ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները:

Հոդված 201.4. Փորձնակի պայմանագիրը

1. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին փորձնակի պայմանագիրը կնքվում է գրավոր, որով սահմանվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված՝ կողմերի իրավունքները և պարտականությունները, դրանց փոփոխման և դադարման հիմքերն ու կարգը, փորձնակի երաշխիքները, կողմերի համաձայնությամբ վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ վարձատրության չափը, ինչպես նաև աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված այլ հարաբերություններ:
2. Փորձնակին տրվում է աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում են որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական և որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին պայմանագիրը ենթակա է հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Tigran

եթե վարձատրվում է, ուրեմն պահումներ արվելու են