Մասնագիտական դասընթացների վաճառք կայքի միջոցով

Սոնա․

Բարև ՁԵզ։ Մեր կազմակերպությունն ունի ՎԵԲ կայք, որը գրանցված է ՌԴ ինտերնետային տիրույթում։ Պատրաստում ենք մասնագիտական վիդեոդասընթացներ և կայքի միջոցով վաճառում ենք առցանց դասընթացներին մուտք գործելու հնարավորություն։ Կայքում առկա է Հրապարակային առաջարկի պայմանագիր տեղեկատվական և ուսումնական ծառայությունների մատուցման և ծառայության պարբերաբար երկարաձգման (բաժանաորդագրության) վերաբերյալ։ Առաջանում են մի շարք հարցեր․

1․ Ինչպե՞ս որոշենք մեր գործունեության կարգավիճակը, այն համարվում է ծառայություն, արտադրություն, թե՞ վաճառք

2․ Արդյո՞ք այն կհամարվի գործունեություն ՏՏ ոլորտում

3․ Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչը կհամապատասխանի դրան

4․ Եթե կայքը գտնվում է ռուսական ինտերնետային տիրույթում, իսկ կայքի սեփականատերը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն է, որը հանդիսանում է Հրապարակային առաջարկի համաձայնագրի կատարող կողմ, ապա որտե՞ղ է համարվում եկամուտը ստացված

5․ Հրապարակային առաջարկի պայմանագիրը ո՞ր երկրի օրենսդրության համաձայն պիտի կնքվի

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1․ այն համարվում է ծառայություն,
2․ Արդյո՞ք այն կհամարվի գործունեություն ՏՏ ոլորտում
եթե այդ ցանկի գործնեություններից է ձերը
3․ պետք է նայել դասակարգիչը

4․ Եթե կայքը գտնվում է ռուսական ինտերնետային տիրույթում, իսկ կայքի սեփականատերը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն է, որը հանդիսանում է Հրապարակային առաջարկի համաձայնագրի կատարող կողմ, ապա որտե՞ղ է համարվում եկամուտը ստացված
ՀՀ ում, քանի որ ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն է ծառայություն մատուցում,

5․ Հրապարակային առաջարկի պայմանագիրը ո՞ր երկրի օրենսդրության համաձայն պիտի կնքվի
իհարկե ՀՀ