Diana.
Հարգելի հաշվապահներ, ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում նպաստը հաշվարկելիս եկամուտը բաժանում ենք էլի՞ 12:
Diana.
Հարգելի հաշվապահներ, ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում նպաստը հաշվարկելիս եկամուտը բաժանում ենք էլի՞ 12:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Պետք է բաժանել աշխատած ամիսների վրա:
Այդ մասին կարդացեք Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում, ինչպես նաև ՀՀ ԱՕ-ի 195 հոդվածում:Եթե չունեք, կարող եմ ուղարկել:
Կարդացեք ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը, համաձայն օրենքի պետք է ամեն դեպքում բաժանել 12-ի: Գլուխ 5, 2րդ կետ
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:
Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
Կապ չունի` քանի ամիս է աշխատել, բաժանվում է 12-ի:
Միջին աշխատավարձի հաշվարկում ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման դեպքում անպայման անկախ աշխատած ամիսների թվից ստացված եկամուտը բաժանվում է տասներկուսի: Այլ բան է արձակուրդայինների հաշվարկման ժամանակ միջին աշխատավարձի հաշվարկը, վերջինիս դեպքում բաժանվում է աշխատած ամիսների թվի վրա: Սրա մասին կա սոցապ նախարարության պաշտոնական պարզաբանում, խնդրեք սոցապ բաժիններից, միգուցե տրամադրեն: