Սերժ․
Հարգելի մասնագետներ, ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: ՀԱՐՑԸ՝ եթե անձը դիմել է ամենամյա արձակուրդ գնալու համար մարտի 11-ին և արձակուրդ գնալու սկիզբ նշել է մայիսի 20-ը, այս դեպքում ո՞ր օրն է համարվում պահանջն առաջանալու օրը:


Բարև Ձեզ: Պահանջ առաջանալու ամիսը համարվում է այն ամիսը, երբ աշխատողը պետք է գնա արձակուրդ, ոչ թե դիմելու ամիսը, տվյալ դեպքում՝ մայիսը:
մայիսի 20-ը