Մարիամ․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, հարցս շատ շտապ է: Անձն ընդունվել է աշխատանքի 2020թ մարտի 1-ից, գնացել է իրեն հասանելիք 2020-2021թթ արձակուրդը 25 օրից 14 օրը միայն, հետո 2022թ հունիսի 22-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հետո մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը եղել է երեխայի խնամքի արձակուրդում, 2024թ սեպտեմբերի 1-ից վերադարձել է աշխատանքի: Հիմա ես կարո՞ղ եմ տալ 2020-2021 թվականից սկսված նրա չլրացված արձակուրդային օրերը:



այո, կարող եք, քանի որ գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հետո եղել է երեխայի խնամքի արձակուրդում
Շնորհակալ եմ
Պարտավոր եք տալ՝ 20-21-ի 11-օրը, այնուհետեւ 22,23,24 թվերի հասանելիք արձակուրդները
Բարև Ձեզ, Մարիամ: Այո, իհարկե կարող եք, տրամադրեք աշխատողին կուտակված արձակուրդը: