Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն, որի գործունեությունը արվեստի բնագավառն է, ունի միայն տնօրեն գրանցված, միջոցառումներ է կազմակերպում, մրցույթ փառատոններ, երեխաներն էլ անդամավճար են մուծում կազմակերպության հաշվին։ Նախորդ տարիների աշխատել է շրջհարկով, այս տարի շրջհարկի դիմումը չի ներկայացվել, մոռացել են։ Հիմա արդեն ԱԱՀ-ի դաշտ են ընկել։
Հարց 1․ Հիմա պե՞տք է նորից ԱԱՀ-ի հայտարարություն տալ
Հարց 2․ Կազմակերպությունը մեքենա է գնել, և 451 000 դրամ հարկ է վճարել։ Հիմա որ ԱԱՀ-ի դաշտ է ընկել, հնարավո՞ր է 20 % -ից նվազեցնել, և եթե հնարավոր է, ինչպե՞ս պետք է անել։
Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ։
Հարց 1․ պետք չի, Հարց 2․հնարավոր է , եթե գնվել է ԱԱՀ-ով հաշվով,3 ՍՊԸ-ին անդամավճար չեն մուծում, դա Հկ չի,
ԱԱհ ի հայտարարություն չեք կարող տալ, ԱԱՀ ն այնքան էլ վախենալու չի, ուղղակի պետք է իմանաք օրենքները,դա մի երկու բառով ասել չի լինի.
Շնորհակալ եմ պատասխանելու համար,ուղղակի երեխաների մասակցության վճարներից հիմա 20 տոկոս հարկ է առաջանում․․․կարող եք հեռախոսահամար տրամադրել ,եթե կարելի է
հարց 1։ Հիմա պետք չէ նորից ԱԱՀ-ի հայտարարություն տալ՝ ՍՊԸ-ն արդեն ավտոմատ ԱԱՀ-ի դաշտում է։
հարց 2։ Հնարավոր է պակասեցնել, եթե մեքենան գնելիս ՍՊԸ-ի անունով դուրս է գրվել հարկային հաշիվ որում առանձնացված է ԱԱՀ
Հարց 1 Ոչ կարիք չկա
Հարց 2 Եթե ԱԱՀ-ով հաշիվ եք ստացել կարող եք դեբետագրել