Day: June 16, 2016

Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Կամավորական աշխատանք

David.

Բարև ձեզ.
1. Առևտրային կազմակերպությունը (ԱՁ, դեղատուն) կարո՞ղ է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ աշխատանք կատարելու նպատակով աշխատող ընունել, որպես վաճառող` վեց ամիս ժամկետով:
2. Կամավորական աշխատանք կատարողի որևէ սահմանափակում դրվու՞մ է (ԱՁ – հետ փոխկապակցված անձ՝ ԱՁ տնօրենի կին, տղա, աղջիկ, եղբայր և այլն)
3. Կամավորական նման աշխատանքի դեպքում ԱՁ ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի (Կամավորի եկամտային հարկ վճարվում է, թե ոչ, և ինչպիսի՞ վճարումներ կան):
Խնդրում եմ համապատասխան օրենքի հղումով և հոդվածով, եթե հնարավոր է:

Հարգանքով,
Դավիթ