Day: July 26, 2017

Ծառայությունների մատուցման պայմանագրի վաղաժամկետ լուծում

Liana.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.

Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ սահմանված ժամկետներով: Սակայն ծառայություն մատուցողը սահմանված ժամկետից շուտ ցանկանում է լուծել պայմանագիրը: Արդյոք պե՞տք է ինչ-որ փաստաթուղթ կազմել, թե միայն հայտը խմբագրենք ու վերջ:

Շնորհակալություն:

Խանութի հաշվապահական հաշվառում

Մարիամ.

Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ, թե որտեղ կարելի է սովորել պրակտիկ հաշվապահություն, որը անմիջականորեն կապված է սուպերմարկետի, խանութի հաշվապահություն վարելու հետ՝ ծանոթանալու առկա բոլոր նրբություններին (առևտրի հաշվապահություն): Կանխավ շնորհակալ եմ:

Տանժեռ

Ընկերություն՝ Տանժեռ
Հասցե՝ Կասյան 7-11
Հեռախոս՝ 275310,091291892, 077 291892
Էլ. փոստ՝ info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Գլխավոր հաշվապահ տուրիստական ընկերությունում: Պարտականությունները՝ տուրիստական գործակալությունների միջև ֆինանսական հոսքերի հաշվետարություն և աշխատանք հարկային մարմինների հետ: Պահանջները՝ 30-40 տարեկան, բարձրագույն կրթություն, հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, 1 C : Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00 կամ 10:00-19:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձը (մաքուր)՝ 300000-350000 դրամ (հարցազրույցի արդյունքից ելնելով):
Աշխատավարձ՝ 350 000

ՍՊԸ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված

Զարուհի.

Բարև ձեզ: Կարո՞ղ է տնօրենը կամ հիմնադիրը իր ՍՊԸ-ին առհաշիվ գումար տրամադրել` հոգալու ընթացիկ ծախսերը, վճարելու աշխատավարձները, քանի որ ՍՊԸ-ի բանկային հաշիվների վրա արգելանք է դրված:

ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ

Սուրեն.

Բարև ձեզ: Կուզենայի իմանալ` ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ, եթե տնօրենը ունի պարքեր, որոնք կուտակվել են ժամանակի ընթացքում: Նշեմ նաև, որ ֆիրմայի գործնեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Տիգրան.

Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր: