Աշխատանքից ազատում

Ata.

Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ինչպե՞ս կարող եմ ազատել աշխատանքից աշխատողին, եթե նա ոչ մի խախտում չունի: Ընդունել եմ աշխատանքի աշխատանքային պայմանագրով: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Եթե այդպես հեշտ լիներ, գործատուները ամեն ամիս իրենց դուր չեկող աշխատակիցներին կազատեին աշխատանքից… Քանի որ մարդը աշխատում է ու որևէ խախտում չի կատարել, դուք չեք կարող ազատել առանց հիմքի: Այստեղ քեզ այդ հարցում ոչ ոք չի օգնի, կարդա ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:

Վիկտորյա

Եթե աշխատակիցը համաձայնվի, ապա կարող եք լուծել պայմանագիրը կողմերի համաձայնությամբ` 110 հոդվածի 1-ին մաս:

Անի

ՀՀ ԱՕ 112-րդ հոդվածի համաձայն:
Համաձայն իր դիմումի:

Արթուր°

Տվյալ դեպքում առանց հիմքի ազատման ժամանակ գործատուն պետք է 2 ամիս արձակման նպաստ վճարի, սակայն շատ ժամանակ գործատուն, չցանկանալով արձակման նպաստ վճարել, ասում է, որ աշխատողը դիմում գրի, որ նրան “վատ” հոդվածով չազատեն ու դա աշխ. գրքույկում չգրեն…

Ata

Շնորհակալություն: