Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Եվա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս: Աշխատում եմ երկու կազմակերպությունում: 2008 թվականից առ այսօր աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղից ստանում եմ ամսական 110 000 հայկական դրամ աշխատավարձ: Պարզապես այս կազմակերպությունում ամեն տարվա վերջ (դեկտեմբերին) պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա սկզբում կնքվում է նորը: Եվ 2011-ի օգոստոսից առ այսօր մեկ այլ` երկրորդ կազմակերպությունում (որպես տնօրեն), որտեղից էլ ստանում եմ 32500 դրամ: Շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ: Խնդրում եմ ասեք.
1. Արդյո՞ք ինձ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ
2. Եթե այո, ապա երկու կազմակերպությունից է՞լ, թե՞ միայն մեկից:
3. Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը տվյալ դեպքի համար և ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ
4. Եվ վերջին հարցը – դեկրետային արձակուրդում չեմ ցանկանում երկու-երեք ամսից ավել մնալ: Անհրաժեշտ է աշխատել: Արդյո՞ք կարող եմ դեկտեմբերից դեկրետ գնալու դեպքում ստանալ հասանելիք նպաստը և վերադառնալ աշխատանքիս ենթադրենք երեք ամիս անց` մարտին: Թե՞ կհամարվեմ գործազուրկ, քանի որ հունվարին ինձ հետ նոր պայմանագիր չի կնքվի:
Հարգանքով` Եվա

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lana

1. Այո, հասնում է, եթե դուք դիմում եք մինչև պայմանագրի ավարտը, դեկտեմբերի 31-ից թեկուզ 1 օր շուտ:
2. Երկու կազմակերպություններից էլ հասնում է:
3. Նպաստը թող հաշվապահը հաշվարկի, իսկ դուք պետք է ներկայացնեք “Բյուլետեն” առաջին կազակերպությունում և “Բյուլետեն”-ի պատճեն 2-րդում: Եվ դիմում արձակուրդ գնալու վերաբերյալ:
4. Այս հարցը լավ չեմ ուսումնասիրել: