Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Հարություն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

2012թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի նոր՝ 4-րդ մասը:

Ըստ այդ փոփոխության՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում.

-Հողամասի կառուցապատման իրավունքի,Կամավոր սերվիտուտի,
-Բնակելի տարածության օգտագործման իրավունքի,
-Հիփոթեքի պայմանագրի,
-Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի,
-Ռենտայի պայմանագրի,
-Նվիրատվության պայմանագրի,
-Վարձակալության պայմանագրի,
-Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրի,
-Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի,
-Ֆինանսական վարձակալության պայմանագրի,
-Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի,
-Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի,
ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա:

Սակայն այս արտոնյալ վիճակից օգտվելու համար օրենսդիրը պայման է դրել՝ այդ պայմանագրերի բոլոր պայմանները պետք է շարադրված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն կարող պարունակել այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

ՀՀ Կառավարությունն իր հերթին վերոնշյալ որոշումն ընդունել է 2011թ-ի դեկտեմբերի 22-ին իր՝ N 1851-Ն որոշմամբ: