«

»

Jun 26 2013

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

3 կարծիք

  1. karo

    Արսինե, նախ ասեմ, որ ոչ մի կազմակերպություն կամ ԱՁ ազատված չէ 11% եկամտային հարկից, անկախ այն` որ հարկային դաշտում է աշխատում, կամ որ հարկատեսակով:

    Եթե դու պետք է ապրանքի կամ ծառայության ձեռքբերում ցույց տաս շուկայից, ապա նաև պետք է հաշվարկես և վճարես այդ 11% եկամտային հարկ, եթե կարողանում ես այնպես անել, որ այդ շուկայից գնումը չերևա, ապա կարիք չկա այն հաշվարկելու:

    Արտոնագրային վճարը դա քո ամսական հարկն է, իսկ 11% դու հաշվարկում և վճարում ես, քանի որ անհայտ ֆիզանձից գնում ես արել և նրան եկամուտ ես վճարել, այսինքն որպես հարկային գործակալ պետք է այն հարկես, ենթադրենք քո այդ հանրային սննդի տարածքը վարձակալ եք ինչ որ Պողոսից, չէ՞ որ դու նրան վարձավճար տալուց պետք է հարկես 10%, նոր վճարես, անկախ` ինչ հարկատեսակով ես աշխատում, նույնն էլ շուկայից գնումը նույնպես ֆիզ. անձին ես վճարում արել, պետք է հարկես, նոր վճարես-11%:
    Հուսով եմ` պարզ բացատրեցի,
    հարցերի համար զանգիր 093-40-19-27

  2. anna

    Հարգելի Կարո, համաձայն “Շրջանառության մասին օրենքի” 11-րդ հոդվածի, 3-րդ մասի.
    “3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով շրջանառության հարկ վճարողներն ազատվում են “Եկամտային հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:”, հետևաբար շրջանառության հարկով աշխատաող կազմակերպությունները շուկայից գնումներ կատարելու դեպքում որպես հարկային գործակալ չեն հաշվարկում և չեն պահում 11% եկամտային հարկ վճարված եկամուտների նկատմամբ:

  3. astxik

    Ես համաձայն եմ Աննայի հետ, միայն պետք է շուկայից ձեռք բերումներդ գնման ակտով ֆիքսես:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: