Աշխատավարձի հաշվարկ

Հրապարակող`Accountant.am,ամսաթիվ`3/03/2010Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան |

Andranik.

Ինձ որպես սկսնակ հաշվապահ պետք է շտապ սովորել աշխատավարձի և մնացած ծախսերի հաշվարկի ձևեր` կապված աշխատողների հետ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել: Նախապես շնորհակալություն:

Tags:

3 կարծիք

Ani
Mar 4, 2010 at 09:58

Անդրանիկ ջան աշխատավարձի հաշվարկի համար քեզ պետք է
կեղտոտ աշխատավարձ-3% սոց.-30.000 անձնական նվազեցում-եկամտահարկ` համաձայն եկամտահարկի մասին օրենքի սանդղակի
մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10%
80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20%
Այսինքն, օրինակ կեղտոտ աշխատավարձը կազմում է 120.000 դրամ
հաշվարկ`
120.000-3.600-30.000-9.280=107.120 դրամ
/9.280=(86.400-80.000)*20%+8.000/
Մաքուր վճարման ենթակա աշխատավարձը կլինի 107.120դրամ

Եվ գործատուի սոց. վճարը հաշվարկելու համար քեզ անհրաժեշտ է նայել Պարտադիր սոցիալան ապահովության մասին ՀՀ օրենքը, ըստ որի`
մինչև 20,000 դրամ – 7,000 դրամ
20,000-ից մինչև 100,000դրամ -7,000դրամ գումարած 20,000դրամը գերազանցող գումարի 15%
100,000 դրամից ավելի – 19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5%
Այսինքն` 120.000 դրամի դեպքում կլինի`
(120.000-100.000)*5%+19.000=20.000դրամ
Հույսով եմ ինչ-որ չափով օգնեցի!


 
Նաիրա
Mar 4, 2010 at 10:03

Հարգելի Անդրանիկ,ես շատ լավ տիրապետում եմ կադրային հաշվապահությանը(աշխատավարձի հաշվարկ,վերջնահաշվարկ,անաշխատունակության նպաստի հաշվարկ,արձակուրդայինի հաշվարկ),այսինքն այն ամենը,ինչ որ կապված է աշխատողների հետ:Մեծ սիրով կօգնեմ ձեզ:


 
"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն
Mar 22, 2010 at 16:33

Barev Dzez! Greq ev ayceleq mer ej@
http://groups.to/armenianaccountants/ ev kstanaq Dzez bolor harceri patasxanner@ vorakavorvats ev porcaru masnagetneri kxmic.Shnorhakalutyn


 

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank