«

»

Oct 24 2013

Փոքր բիզնեսին կրկին կսկսեն ստուգել

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ…՝
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել “Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, տեսչական բարեփոխման շրջանակում, որի համաձայն մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում արգելվում է ստուգում անցկացնելը: Բանն այն է, որ 2009 թվականին որոշվել էր տեսչական բարեփոխումների շրջանակում իրականացնել մորատորիում` համաձայն որի մինչև 70 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներում արգելվում էր ստուգումների իրականացումը, բացառությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, այնքան ժամանակ մինչև ստուգում իրակականցնող մարմինը չի ներդրել ռիսկի վրա հիմնված համակարգ: Ըստ կառավարության՝ արդեն մի շարք մարմիններ ներդրել են ռիսկի վրա հիմնված համակարգը և անհրաժեշտությունը է առաջացել վերջիններիս համար վերացնել սահմանված արգելքը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ևս ընդգրկվել է հավելվածով հաստատվող ցանկում, քանի որ վերջինս ամբողջովին ներդրել է ռիսկի վրա հիմնված համակարգը տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 9-րդ նիստից հետո:

Կարճ ասած, այսուհետ մինչև 70 միլիոն շրջանառություն ունեցող (կամ որ նույնն է՝ փոքր բիզնեսին) ստուգելու իրավունք ունենա ոչ միայն ՊԵԿ-ը, այլ ևս մի քանի պետական կառույցներ։

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: