«

»

Apr 01 2010

Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով

2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: ՊԵԿ մամուլի ծառայության ներկայացրած տվյալներով, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126.7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9.8 մլրդ դրամով:

Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակին կազմել է ավելի քան 19%:

Հատկանշականը այն է, որ սոցիալական վճարների գծով նույնպես պահպանվել է աճի տենդենցը և 2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 26.2 մլրդ դրամ պլանային առաջադրանքի 22.0 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.2 մլրդ դրամով: Ավելին, 2009թ.-ի առաջին եռամսյակի համեմատությամբ ավել սոցիալական վճարներ է հավաքագրվել մոտ 4.7 մլրդ դրամի չափով կամ աճը կազմել է ավելի քան 21%:

Աղբյուր` panorama.am

Facebook մեկնաբանություններ

1 կարծիք

  1. Աստղիկ

    Փաստորեն պետ. բյուջեն մասնավոր սեկտորին պարտք է մնում 9.8 մլրդ. դրամի չափով… ոչնչով չուրախացնող փաստ: Մնում է հուսալ, որ այդ պարտքը “ֆոկուսային մեխանիզմներով” չի վերածվի պարտադիր վճարման` տուժ, տուգանքների տեսքով:
    Չնայած պետությունը ակնհայտ կատարում է իր հակաճգնաժամային միջոցառումները: Ասում են “նպատակը արդարացնում է միջոցները” ))))))))))))

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...