«

»

Nov 03 2014

Սահմանափակումներ` կապված կանխիկ գումարի և առհաշիվ տրված գումարների հետ

203

Լիպարիտ.

Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528:

Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը:

Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին:

Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի`

Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:

1 կարծիք

  1. Armine

    1. 528 հաշիվը չի թղթակցում Ձեր ձևակերպած ծախսային հաշիվների և 251 հաշվի հետ: 528 հաշվի փոխարեն պետք է օգտագործեք 228 հաշիվը:
    2. Դուք արդեն խախտել եք “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքը՝ միանվագ դրամարկղից ելքագրելով 3 000 000 դրամ, անկախ այն հանգամանքից,որ յուրաքանչյուր ՀԴՄ-ի գումարը չի գերազանցում 300 000 դրամը:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: