Ֆիզ. անձը 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք

Էրիկ.

Բարև ձեզ:
Ֆիզ. անձը, ով 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք, ընկնում է 20 % ԱԱՀ-ի դաշտ չէ՞: Եթե այո, ապա երկու գործարքի մասով էլ, թե՞ միայն 2-րդի: Նշանակություն չունի չէ՞, որ գործարքներից մեկը վաճառք է, իսկ մյուսը՝ նվիրատվություն: Ընդ որում 2 գույքի ձեռքբերումն ու վաճառքը վերջին 12 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան, այդպես չէ: Եթե ավտոմեքենաներից մեկը ձեռքբերված լինի 2012թ-ին, մյուսը` 2013թ-ին, սակայն 2-ի վաճառքն էլ իրականացվի 2013-ին, հարկային դաշտ չի ընկնում, չէ՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սուրեն

Պետք է նույն տարվա մեջ գնած ու վաճառած լինի, որպեսզի երկրորդի համար 20 % ԱԱՀ վճարվի: Նվիրատվությունը կապ ունի, դու գումար չես ստանում դրանից, ինչի՞ նկատմամբ % հաշվեն: ՀՏ-ից այսպիսի դեպքերում թուղթ է գալիս, որ պետք է հարկվի, բայց հիմնականում ուղարկում են, ու օրենքը եթե կարդաս, 2 ձև է հասկացվում, իրենք իրենց օգտին են հասկանում, բայց եթե կարողանաք պայքարեք, չպետք է հարկվի: