«

»

Dec 25 2015

ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց

Աղբյուր՝ Fintax.am

Այս տարվա դեկտեմբերի 24-ի կառավարության նիստում կառավարությունը որոշեց 2013 թվականի 846 որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի, հետաձգվեց ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը:

Այսպիսով, 2013 թվականի, 2014 թվականի, 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը սահմանվում է 2016 թվականի մայիսի 1-ը: Մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:

Կառավարությունը որոշեց նաև, որ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) պետք է լրացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասա­կարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (4 նիշ), իսկ նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից՝ առնվազն 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ):

Աղբյուր՝ Fintax.am

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: