Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Սոֆյա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Որքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ընդունվել եմ աշխատանքի 01.07.2015-ին և գնացել ֆիզ. արձակուրդ 26.10.2015-ին: Միջին ամսական աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, եկամտային հարկը և սոցիալական վճարը հանած` 70 600: Երեխային ունեցել եմ կեսարյան հատումով, ուստի օրերի քանակը ավելացվել է 14.03.2016-ից 28.03.2016թ: Խնդրում եմ պատասխանել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանվել

Իսկ սրանից առաջ ուրիշ տեղ աշխատե՞լ եք:

Սոֆյա

Այո, շատ տեղեր եմ աշխատել, բայց գրանցված՝ մոտ 10 տարի առաջ, 3,5 տարվա աշխատանքային փորձով, բայց աշխատանքային գրքույկս 1 տարի առաջ կորցրել եմ Ռուսաստանում:

Մանվել

Հաշվարկի համար անհրաժեշտ է նախորդող 12 ամիսների աշխատավարձը, քանի որ դուք չունեք, ձեր նպաստը կհաշվարկվի նախորդ 3ամիսների աշխատավարձի հանրագումարը 12-ի բաժանելու միջոցով: 300 000 / 12 = 25 000, այնուհետև 25 000 / 30,4 = 822, քանի որ կեսարյան հատումով եք ունեցել 140 օրը դարձել է 155, 822 * 155= 127 410, եկամտային հարկի գումարը և սոց. վճարը հանելուց հետո կստանաք մոտ 89 800 դրամ:

Սոֆյա

Ներեցեք, մի ճշտում անեմ, աշխատանքային ստաժս ոչ թե 3 ամիս է, այլ գրեթե 4: Ընդունվել եմ աշխատանքի 01.07.2015-ին և գնացել ֆիզ. արձակուրդ 26.10.2015-ին:

Ազարիա

Միջին ամսական աշխատավարձը եթե փոքր է նվազագույն աշխատավարձի 50 % – ից, այսինքն՝ 36 376-ից, ապա ընդունվում է հենց այդ գումարը հաշվարկի ժամանակ, այնուհետև ստացվածը հարաբերում են 30,4 ու բազմապատկվում 140 օրացուցային օրվան: Ստացված գումարից պահում է կատարվում եկամտային հարկը ու վճարվում:

Ազարիա

Կեսարյանի համար՝ 155 օր:

Թինա

Երրորդ մեկնաբանության մեջ թիվը բաժանված է 30.4-ի, բայց մայրության նպաստի դեպքում 21 օրվա վրա չե՞ն բաժանում:

Սիլվա

Մայրության նպաստը կկազմի 185 467 դրամ, եկամտային հարկը 46 301, իսկ մաքուր վճարվող գումարը՝ 139 166 դրամ: Միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի 50 %-չափով:

Արմեն

(1+1+1+26/31)*100000=383871
383871/12=31989
31989/30.4=1052
1052*155=163103
որից 40487 դրամ եկամտային հարկ: 163103-40487=122616 կստանաք

Արմեն

122 616 – 8 155 սոցիալական վճար 114 461 դրամ, հետո նկատեցի, որ սոց. վճար ունեք:

Արմեն

Ազարիա, միջին աշխատավարձը ի՞նչ կապ ունի այս հարցի հետ, եթե Սոֆյայի աշխատավարձը հաշվարկվում է 100 000 դրամ:

Արմեն

(1+1+1+26/31)*100000=383871
383871/12=31989
31989/30.4=1052
1052*155=163103
որից 40487 դրամ եկամտային հարկ: 163103-40487=122616-8155 սոցիալական վճար=114461