«

»

Jan 23 2017

Կանխիկ վճարումների սահմանափակումներ

Դավիթ.

Բարև ձեզ, ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ:
Ես գնել եմ ապրանքներ այլ ԱՁ-ից և կանխիկ դրամով գումար եմ վճարել, որը գերազանցել է 300.000 ՀՀ դրամ գումարը (մոտ 400.000 ՀՀ դրամ):
1. Խնդրում եմ ասել` ո՞րքան է տուգանքը լինելու:
2. Կազմակերպության համախառն եկամտից չենք կարող նվազեցնել կանխիկով վճարված 400.000 ՀՀ դրամանոց անդորագրի հիման վրա, եթե դա արդեն գրանցված է դրամարկղային գրքում:
3. Եթե ես հաշիվ-ապրանքագիր եմ ստացել, որտեղ ապրանքի անվանման մեջ նշված է չափի միավորը՝ հատ, արդյո՞ք ես կարող եմ 1C ծրագիր մուտք անել այլ չափի միավորներով և դա վաճառել, օրինակ՝ հատի փոխարեն հաբերով (1 ալբեն հատ=100 հաբ):

Facebook մեկնաբանություններ

3 կարծիք

  1. Հարութ

    Դրամարկղային գործառնությունների մասին օրենք`

    Հոդված 12. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը

    1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

  2. anush

    3 ручная операция փաստաթղթի միջոցով կարող եք իրականացնել ապրանքի փոխակերպում` դտ նշելով ապրանքը, իսկ ապրաքի քանակ դաշտում այն քանակը, որը ուզում եք ստանաք, կտ նշում եք նույն ապրանքը, իսկ քանակ դաշտում այն քանակը, որը ստացել եք մատակարարից: anushik.galstyan.91 շնիկ inbox.ru

  3. Մարի

    500 000 դրամ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...