«

»

Nov 19 2018

Ինչպե՞ս ճշտել որպես գրանցված աշխատող լինելու հանգամանքը

Մետաքս.

Ցանկանում եմ տեղեկանալ` ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

5 կարծիք

Skip to կարծիք form

  1. Արմինե

    Բարև Ձեզ: Նման առցանց ռեսուրս կարծես թե չկա, սակայն կարող եք ցանկացած ապառիկի ձևակերպման վայրում խնդրել ստուգել Ձեր վճարունակությունը: Այդպես կերևա` ինչ եկամուտներ եք ստանում 🙂

  2. Մետաքս

    Ապառիկի տեղում տեղեկություն չեն տալիս: Դիմում եմ ապառիկի համար, մերժում են: Այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց է առաջանում` արդյոք ես գրանցված եմ: Արդյոք հարկայինի կամ սոցապի միջոցով հնարավոր է ճշտել իմ գրանցված լինելը: Նախապես շնորհակալություն:

  3. Սիմոն

    Մտեք 1000plus.am կայք, գրեք Ձեր սոց քարտի համարը և ստուգեք, արդյոք Ձեր աշխատած ամիսների ընթացքում 1000-ական դրամներ հատկացվել է զին հիմնադրամին, եթե հատկացվել, ուրեմն գրանցված եք, եթե ոչ՝ ուրեմն գրանցված չէք:

  4. Anna

    Հետաքրքիր է, որ ոչ մի առցանց հնարավորություն չկա տվյալ հանգամանքը ստուգելու համար: Բոլորը “կողմնակի” ձևեր են:

  5. A&V Accounting

    Եթե սոց. վճարող եք (ծնված 1974թ-ից հետո), կարող եք բանկոմատներից ստանալ քաղվածք Ձեր կողմից վճարված սոցիալական վճարների վերաբերյալ, ըստ որի պարզ կլինի` գրանցված աշխատող եք, թե ոչ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...