«

»

Feb 02 2011

Փոխկապակցված անձինք

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, բոլորիդ հրավիրում եմ ակտիվորեն կարծիքներ հայտնել, քննարկել ԱԱՀ-ի մասին օերնքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի և հետևաբար նաև Հարկերի մասին օրենքի 11.1 հոդվածի վերաբերյալ: Կա՞ն արդյոք ձեր պրակտիկայում նշված հոդվածներով փոխկապակցված անձինք, որոնք առ այսօր ԱԱՀ վճարող չեն, ի՞նչ տարբերակներ եք մտածում այս խնդրի հետ կապված, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս այն կկիրառվի:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

14 կարծիք

Skip to կարծիք form

  1. Մերի

    Շատ կարևոր հարց է, այն պետք է կիրառվի այնպես, ինչպես գրված է օրենքում, իսկ օրենքում պարզ գրված է, որ փոխկապակցված անձինք պետք է աշխատեն ԱԱՀ-ով: Բայց չի բացառվում, որ Արմեն Ալավերդյանը, ինչպես պարզեցված հարկի դեպքում, այն ժամանակ, այնպես էլ հիմա, մի պարզաբանում անի և ասի, որ փոխկապակցված անձինք դրանք ուրիշ մարդիկ են, և այդ օրենքը Ձեզ չի վերաբերվում: Դա թեև կհակասի օրենքին, բայց կբավարարի շատերին:

  2. Լիլիանա

    Հարգելի Հայկ, ճիշտ է, 11.1 հոդվածը սահմանում է թե ովքեր են համարվում փոխկապակցված, սակայն որպեսզի կազմակերպությունը այս հոդվածի հիման վրա դառնա ԱԱՀ վճարող, պարտադիր է, որ այդ կազմակերպությունը ստանա ԿԱ ՊԵԿ նախագահի որոշումը, այս շաբաթ կստանաք պարզաբանում, որտեղ հստակ նշված կլինեն Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

  3. Հայկ

    Հարգելի Մերի, բոլարիս էլ պարզ է, որ ներկայումս Հայաստանում շատերն են կիսում իրենց բիզնեսը հասկանալի պատճառներով: Հուսանք, որ Ձեր նշած անձնավորությունը կտա փոքի և միջին բիզնեսի շահերից բխող պարզաբանում: Ինչ վերաբերվում է հոդվածի պարզությանը, ապա ես դրա հետ համաձայն չեմ, այս դեպքում ակնհայտ է բավական լուրջ ենթատեքստ: Այդ հոդվածը հզոր զենք է դառնում պետության ձեռքում:

  4. Հայկ

    Հարգելի Լիլիանա, դա արդյո՞ք կարող է նշանակել, որ այս հոդվածի կիրառման դեպքում կգործի հայկական ծանոթ-բարեկամի սկզբունքը և դա չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնց ՊԵԿ նախագահը չի ցանկանա: Դուք որոշակի ժամկետ եք նշում, թե երբ է դուրս գալու պարզաբանումը, դա հավաստի՞ աղբյուրներց սկացված ինֆորմացիա է, թե՞ Դուք ՊԵԿ աշխատակից եք:
    hh_poghosyan շնիկ mail.ru

  5. Lida

    Բարև բոլորին:
    Իմ կարծիքով այդ հոդվածի մասին պարզաբանումը շատ վաղուց պետք է լիներ, մինչև 2011թ: Չէ՞ որ մարդիք արդեն սկսել են աշխատել այս տարի, իսկ օրենի 11.1 հոդվածը շատ անհասկանալի և աղավաղված է գրված: Եվ շատ հնարավոր է, որ շատ կազմակերպություններ արդեն ԱԱՀ վճարվող են համարվում, բայց չեն էլ իմանում այդ մասին: Իմիջիայլոց, հարկային մարմնի մեթոդաբանները նույնիսկ չեն կարողանում հստակ պատասխանել այս կամ այն կազմակերպության ԱԱՀ վճարող լինելու կամ չլինելու հարցին:

  6. Մերի

    Լիաննա, իսկ ո՞ր օրենսդրական ակտի պահանջով եք ղեկավարվում, որ ասում եք պետք է այն ձևակերպվի ՊԵԿ-ի նախագահի որոշումով, օրեքում նման հասկացողություն չկա, իսկ որ պարզաբանում կլինի շուտով` ճիշտ է:

  7. Հայի

    Բարև Լիդա, Դուք իրավացի եք, բազմաթիվ կազմակերպություններ և Ա/Ձ – ներ արդեն համարվում են ԱԱՀ վճարող` համաձայն 11.1 հոդվածի, սակայն հարցն այն է, թե ինչպես այն կկիրառվի, իմ կարծիքվ անհնար է, որ դա կիրառվի համատարած, այլապես փոքր բիզնեսը Հայաստանում կվերանա:
    Հարգելի կոլեգաներ, կա՞ն արդյոք ձեր պրակտիկայում նման փոխկապակցված անձինք, ինչ տարբերակներ եք դուք նրանց առաջարկել:

  8. Լիլիանա

    Հարգելի Մերի, օրենքում ԿԱ ՊԵԿ նախագահի որոշման մասին ոչինչ նշված չէ, սակայն այդ մասին նշված կլինի պարզաբանման մեջ:

  9. Մերի

    Հարգելի Լիանա, համաձայն իրավական մասին ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի, իրավական ակտը պետք է մեկնաբանվի դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները և, որ ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Հակառակ դեպքում պարզաբանումը կհակասի օրենքին և օրինական ուժ չի ունենա: Բայց և այնպես սպասենք պարզաբանմանը:

  10. Արա

    1.Անձանց փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է ՊԵԿ նախագահը
    2.Քանի դեռ չկա վերոհիշյալ որոշումը, կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող համարվել չի կարող
    3.Կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է համարվում որոշումը ստանալու պահից հետո

  11. Հայի

    Հարգելի կոլեգաներ, իսկ եթե ՊԵԿ նախագահը որոշի, որ այս կամ այն հարկատուն արդեն ԱԱՀ վճարող է 01.01.11թ.-ից, քանի որ օրենքը ոևժի մեջ է հունվարի 1-ից: Ի՞նչ եք կարծում:

  12. Lida

    Սույն օրենքի, հարկային հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և այլ իրավական ակտերի իմաստով իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ, հինգերորդ պարբերություններով, 3-րդ մասի առաջին պարբերությամբ, 4-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված դեպքերում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները: Սույն հոդվածով սահմանված հիմքերով ընդունված հարկային մարմնի ղեկավարի որոշումը չեղյալ կարող է համարվել միայն դատարանի վճռով:

  13. Ռոբերտ

    Քանի դեռ չկա ՊԵԿ ղեկավարի որոշումը, կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող համարվել չի կարող: Ընդ որում, մինչ այդ որոշում ստանալը եթե տնտեսավարող սուբյեկտը կատարված ձեռքբերումներից ԱԱՀ դեբետ հաշվարկի, ՊԵԿ-ը կկիրառի համապատասխան մոտեցում` ավել դեբետագրված ԱԱՀ` 26 հոդվածի պահանջների չկատարման համար:

  14. Արտակ

    Ես հաշվապահ չեմ ու գտնում եմ, որ օրենքը շատ բարդ է շարադրված (համենայն դեպս ինձ համար): Խնդրում եմ պարզաբանել, եթե եղբայրս ԱՁ է (ԱԱՀ չի վճարում), իսկ ես պատրաստում եմ գնել ՍՊԸ, որը ԱԱՀ չի վճարում, արդյո՞ք դրանից հետո երկուսս էլ կդառնանք ԱԱՀ վճարող: Նախօրոք շնորհակալություն:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...