«

»

Apr 10 2011

Հաշիվ-ապրանքագրի լրացման հետ կապված

Satenik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե մեր ընկերությունը աշխատում է ԱԱՀ -ով, պետք է հաշիվ ապրանքագիր տա այն ընկերությանը, որը ազատված է ԱԱՀ-ից, մեր ընկերությունը պետք է հաշիվ ապրանքագիր գրի ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց ԱԱՀ-ի: Շնորհակալություն:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

8 կարծիք

Skip to կարծիք form

  1. Արսեն

    Հարգելի Սաթենիկ, Դուք հիմք ընդունեք.

    ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

    Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները`

    28) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ԱԱՀ վճարողների կողմից:
    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն` ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

  2. LYLY

    Միանշանակ, եթե Ձեր կազմակերպությունը ԱԱՀ դաշտում է աշխատում, ապա իրավունք չունի առանց ԱԱՀ հաշիվ ֆակտուրա դուրս գրել, իսկ գնորդ կազմակերպությունը այդ գումարը միացնում է ծախսերին:

  3. Արփի

    Հարգելի Սաթենիկ, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ – ով հաշիվ գրելուց անպայման գրում է առանձնացված ԱԱՀ – ով:

  4. Ֆլորա

    Հարգելի Սաթենիկ,
    կարծում եմ, որ պետք է ոչ թե հարկային հաշիվ տաք, այլ ուղղակի հաշիվ-ապրանքագիր, այսինքն առանց ԱԱՀ, սակայն անպայման իրենցից պահանջեք տեղեկանք:

  5. Հովհաննես

    Եթե կազմակերպությունը ինչ որ դրամաշնորհային ծրագիր է իրականացնում, օրինակ, ԱՄՆ ֆինանսավորում է, ԱՄՆ դեսպանատունը տվյալ կազմակերպությանը տալիս է ԱԱՀ-ից ազատման տեղեկանք: Ծրագիր իրականացնողը իր կողմից կատարված գնումների կամ ստացված ծառայութունների համար ներկայացնում է տեղեկանք, որով հիմնավորում իր ԱԱՀ-ից ազատման մասին, մատակարարները հաշիվ ապրանքագրի մեջ ԱԱՀ չեն ներառում: Այդ տեղեկանքից գրվում է 3 օրինակ, մեկ օրինակը տրամադրվում է մատակարարին, 2-րդ օրինակը տարածքային հարկային տեսչություն, 3-րդ օրինակը մնում է կազմակերպության հաշվապահությունում: Տեղեկանքի ձևը այդպիսի ծրագրեր իրականացնողները ունեն: Եթե չունեն, ցանկացողներին կուղարկեմ: Գրեք Ձեր մեյլը, կուղարկեմ:

  6. Satenik

    Հարգելի հաշվապահներ, շնորհակալություն կարծիքների համար: Հունվարի 10-ին ես հարկային հաշիվ եմ գրել առանց ԱԱՀ այն ընկերության համար, որը առաջնորդվում է հոդված 16 պարբերություն 11) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ,այժմ պետք է հաշիվ գրեմ այն ընկերության համար որը ՊՈԱԿ է և իր շրջանառությունը չի հասնում 58.35մլն. դրամը Հոդված 3,երկու ընկերություններն էլ ոչ մի փաստաթուղթ չեն տալիս ասում են տվյալ հոդվածներն են մենք ոչ մի փաստաթուղթ չենք կարող տալ: Մեր ընկերությունը ՊՈԱԿ է, արդյո՞ք այն հարկային հաշիվը, որը արդեն լրացրել եմ առանց ԱԱՀ, մեզ համար կսահմանեն տուգանք:

  7. Mikayel

    Դուք պարտավոր եք տալ հաշիվ-ապրանքագիր, այն մյուս կազմակերպությունը, որը ԱԱՀ վճարող չի, իր ծախսերի մեջ Ձեր կազմկերպությանը վճարած ԱԱՀ ներառում է ձեռքբերած ապրանքի, ծառայության կամ աշխատանքի արժեքի վրա կատարած իր ծախսերին: Դուք վճարող եք, եթե Ձեր հաշիվ-ապրանքագրում չառանձնացվի ԱԱՀ-ն, կստացվի, որ 2 կողմից հաստատված փաստաթուղթը կազմված կլինի խախտումով:

  8. Արթուր

    Հարգելի Սաթենիկ, այդ ընկերությունները “Պարտավոր են” Ձեզ տալ ԱԱՀ-ից ազատված լինելու մասին տեղեկանք, այդ դեպքում դուք տալիս եք հաշիվ-ապրանքագիր (առանց ԱԱՀ-ի), իսկ եթե չեն տալիս, ապա դուք պետք է դուրս գրեք հարկային հաշիվ (առանձնացնեք ԱԱՀ-ն): Իսկ ինչ վերաբերվում է Չակերտավոր հաշվապահներին, ապա կխնդրեի նրանց Սաթենիկին սխալ խորհուրդներ չտան, այլ կարդան ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...