Tag: վիճ. վարչություն

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը:

Վիճակագրական ծառայության հաշվետվություններ

Սուրեն.

Հարգելի կոլեգաներ
Խնդրում եմ պատասխանեք, կարելի է արդյոք փոստով ուղարկել վիճակագրական ծառայության հաշվետվությունները:

Վարչական տույժ

Alina.

Խնդրում եմ օգնեք ինձ, ես կազմակերպությունը բացելուց հետո, վիճակագրական վարչությունում չեմ գրանցվել, հիմա զանգել կանչել են գրանցվելու:
Արդյոք ես պետք է վարչական մուծեմ 20000 դրամ?
Լսել եմ որ ոչ, ասում են վոր պետք է վարչությունը Ծանուցի քեզ, և եթե դրանից հետո մեկ ամսվա ընթացքում չներկայանամ, ապա նոր վարչական կառաջանա:
Բայց հիմը չգիտեմ որ որոշման մեջ է գրված

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Ella.

Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ: