Արսեն․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ հաշվարկել անշխատունակության նպաստը։ ԱՎՈՒՄ՝ 694 000 դրամ, 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, անաշխատունակության մեջ գտնվելու օրեր՝ 5 աշխատանքային օր։ Շնորհակալություն։
Արսեն․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ հաշվարկել անշխատունակության նպաստը։ ԱՎՈՒՄ՝ 694 000 դրամ, 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, անաշխատունակության մեջ գտնվելու օրեր՝ 5 աշխատանքային օր։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար պետք է գրել նախորդ 12 ամիսների միջինը, ոչ թե ԱՎՈՒՄը
Բարև Ձեզ: Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) 80 տոկոսից: Միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և՝
1) նպաստի՝ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար, օրենքի համաձայն, նպաստը վճարվում է գործատուի միջոցներից.
2) նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար, օրենքի համաձայն, նպաստը վճարվում է պետական բյուջեի միջոցներից:
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում են՝
1) ժամանակավոր անաշխատունակության առաջին յոթ օրացուցային օրերի համար՝ վարձու աշխատողի գործատուն՝ իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կատարած հաշվարկը, իսկ ժամանակավոր անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից՝ լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ. եթե ընդունենք, որ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար աշխատողին վճարվել է ամսական 694,000 դրամ, ապա՝ 694,000*80%=555,200
555,200/30.4=18,263
18,263*5=91,316
Հաշվարկված գումարից կպահվի է 20% եկամտային հարկ, վճարման ենթակա գումարը կկազմի 73,053 դրամ:
Նշեմ նաև, որ նպաստը վճարվում է օրացուցային օրերի համար: