Տիգրան.
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անել և որտեղից սկսել:
Տիգրան.
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անել և որտեղից սկսել:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Եթե զարգացման կենտրոն եք ցանկանում բացել, ապա անհրաժեշտ է ԱՁ կամ ՍՊԸ բացել, եթե ուսումնական հաստատություն (օրինակ՝ մինչև 4-րդ դաս.)՝ անհրաժեշտ է լիցենզիա ունենալ (ամբողջ կարգը և ընթացակարգի մանրամասները կարող եմ ուղարկել)։
Շնորհակալ կլինեմ, որ ուղարկեք:
Ինձ էլ կուղարկե՞ք:
Հարգելի Մանե,
Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք որևէ իրավական փաստաթուղթ ուղարկել կապված ուսուցման/զարգացման կենտրոն հիմնելու հետ: Հետաքրքիր է նաև ուսումնական հաստատության լիցենզիա ստանալու իրավական փաստաթղթերը: Շնորհակալ կլինեմ, եթե ուղարկեք irenhakobyan շնիկ gmail.com էլ. հասցեին:
Բարև ձեզ, որ խնդրեմ՝ ինձ էլ ամբողջ կարգը և ընթացակարգի մանրամասները կարո՞ղ էք ուղարկել։ Նախապես շնորհակալ եմ։
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, ուսուցման տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների համար համակազմի սահմանային նախատեսվող թիվը՝ ըստ նախադպրոցականի տարիքային փուլերի (համակազմի սահմանային նախատեսվող թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, ուսումնադիդակտիկ պարագաների, նյութերի, գույքի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները), լիցենզիայի գործողության ժամկետը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
5) տեղեկանք մանկավարժական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
6) տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, երաժշտական պարապմունքների դահլիճի, մեթոդկաբինետի վերաբերյալ (ձև N 3).
7) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (ուսումնադիդակտիկ, ուսումնադիտողական պարագաներ, տեխնիկական միջոցներ) (ձև N 4).
8) նախադպրոցական կրթական ծրագրով նախատեսված շաբաթական պարապմունքների ժամանակացույցը, ուսուցանվող առարկայական ծրագրի ցանկը.
9) երեխաների ընդունելության կարգը.
10) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:
(6-րդ կետը խմբ. 02.06.11 N 741-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, 24.03.11 N 536-Ն, լրաց. 04.06.14 N 588-Ն)
6.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6.1-ին կետը լրաց. 24.03.11 N 536-Ն)
7. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
Հայտի և տեղեկանքների ձևերը՝ այստեղ:
ՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացման, այդ թվում՝ տարրական ընդհանուր՝ 1-ին աստիճան, տարրական մասնագիտացված՝ 1-ին աստիճան, տարրական հատուկ՝ 1-ին աստիճան լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների համար համակազմի նախատեսվող սահմանային թիվը, (համակազմի նախատեսվող սահմանային թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, դասասենյակների, դասարան-խաղասենյակների, հանգստի սենյակի, ձեռքի աշխատանքի սենյակի, մարզադահլիճի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները), լիցենզիայի գործողության ժամկետը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
5) տեղեկանք մանկավարժական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի (հիմնական կամ համատեղության) մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
6) տեղեկանք տարրական ընդհանուր կրթական ծրագիր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ դասարան-խաղասենյակի, հանգստի սենյակի, ձեռքի աշխատանքի (մոդելավորման, տեխնիկական խաղալիքների և կիրառական արվեստի) սենյակի, համապիտանի դասասենյակների (երկարօրյա խմբերի համար), մեթոդական կաբինետ-ուսուցչանոցի, հանդիսությունների դահլիճի, մարզադահլիճի վերաբերյալ (ձև N 3).
7) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).
8) կրթական ծրագրի ուսումնական պլանները, առարկայական ծրագրի ցանկը.
9) սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտական քննությունների կազմակերպման կարգերը.
10) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:
(6-րդ կետը խմբ. 02.06.11 N 741-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, 24.03.11 N 536-Ն, լրաց. 04.06.14 N 588-Ն)
7. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
Հայտի և տեղեկանքների ձևերը՝ այստեղ:
Ուսումնական կենտրոն բացելու համար նախ և առաջ պետք է գրանցվել պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ, այնուհետև պետք է բացել առցանց լիազոր, որի միջոցով պետք է տրվի հայտարարություն համապատասխան հարկատեսակ ընտրելու համար: Հետագայում պետք է ընտրել գործունեության ոլորտը: Կան ոլորտներ, որ լիցենզիա անհրաժեշտ չէ, սակայն կան ոլորտներ, որտեղ լիցենզիան անհրաժեշտ է: Անհրաժեշտ է «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում գտնել, թե Ձեր ոլորտին անհրաժեշտ է լիցենզիա, թե ոչ:
Ուսումնական կենտրոն բացելը բավականին աշխատատար գործընթաց է, իրավաբանական անձ գրանցվելուց հետո Դուք պետք է ապահովեք համապատասխան նորմատիվները և դիմեք համապատասխան լիցենզիա ստանալու համար: Եթե կարողանաք ապահովել օրենքի պահանջները, Ձեզ կտան լիցենզիա:
ուսումնական կենտրոն բացելուց հետո պարդադիր լիցենզիա է պետք պահնորդներին վկայական տալու համար