Աշխատավարձի ուշացման համար վճարվող տույժի հարկում

Հայկ․

Բարև Ձեզ։ Աշխատանքային օրենսգրքի Հոդված 198 համաձայն, երբ գործատուն աշխատավարձը ուշացնում է, պետք է աշխատակցին վճարի տույժ 0.15 տոկոսի չափով։ Եթե օրինակ աշխատավարձը գործատուն ուշացրել է և 5 000 դրամ տույժ է վճարել, այդ տուժանքը հարկվու՞մ է եկամտային հարկավ։ Կխնդրեի նաև պատասխանը հիմնավորել եկամտային հարկի համապատասխան հոդվածով։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
նունե

Այո , համարվում է այլ եկամուտ աշխատակցին և հարկվում է

Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե գործատուի մեղքով աշխատավարձի և գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է աշխատանքային օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջև գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
Հոդվածում նշվում է վճարման ենթակա գումարի մասին, հետևաբար այդ գումարը պետք է «կեղտոտացնել», հարկել (եկամտային հարկ, սոց. վճար և դրոշմանիշային վճար) և ներկայացնել եկամտային հարկի հաշվարկում:

Tigran

դրանք ևս հարկվում են ընդհանուր կարգով, ըստ ՀՕ հ.150-ի