Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն

225

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն

  1. Կառաջարկեմ դիմել համապատասխան մարմիններ, կնքել պայմանագիր, որպեսզի հարկային հաշիվները դուրս գրվեն A կազմակերպության համար, հակառակ դեպքում A կազմակերպությունը կկորցնի ԱԱՀ-ի հաշվանցելու հնարավորությունը:

    0
  2. Եթե A կազմակերպության անունով են դուրս գրվում էլեկտրաէներգիայի հաշիվները, ուրեմն իրավունք ունի հաշվանցելու: Վարձակալության պայմանագրում պետք է նշված լինի:

    0
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
    5 օգոստոսի 2008 թ. N 6

    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
    «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
    23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝

    1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում…,

    2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե …. օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին»:

    Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «զ» կետի համաձայն` «ներմուծում է համարվում ապրանքների և տրանuպորտային միջոցների ներuբերումը Հայաuտանի Հանրապետության մաքuային տարածք»:

    «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մաuի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեuված կանոններով, իuկ նշված oրենքի 86-րդ հոդվածի 1-ին մաuի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաuտը:

    Հաշվի առնելով օրենքներով սահմանված նորմերը` պաշտոնապես պարզաբանում եմ.

    1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ավելացված արժեքի հարկի հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցում է համարվում բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցումը, որով լրիվ կամ մասնակիորեն մարվում է մատակարարի հանդեպ պարտավորությունը:

    2. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանքը ձեռք բերողի կամ անմիջականորեն ծառայությունը ստացողի (այսուհետ` գնորդ) կողմից բանկային փոխանցմամբ վճարելու պայման ուղղակիորեն սահմանված չէ` ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների մասով ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են հաշվանցման, եթե ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց անմիջականորեն գնորդի կամ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում: Ընդ որում` այլ անձի կողմից վճարումների դեպքում ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության մասով հաշվանցում կարող է կատարվել, եթե բանկային փոխանցմամբ վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ այլ անձի կողմից վճարումը կատարվել է գնորդի անունից և գնորդի ձեռք բերված ապրանքի կամ ստացած ծառայության դիմաց:

    3. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանք մատակարարողին կամ ծառայություն մատուցողին (այսուհետ` մատակարար) վճարում կատարելու պայման օրենքով ուղղակիորեն սահմանված չէ` մատակարարի հանձնարարությամբ գնորդի կողմից այլ (երրորդ) անձանց բանկային փոխանցում կատարելու դեպքերում, ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:

    4. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն գնորդի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու և անմիջականորեն մատակարարին վճարելու պայմաններ օրենքով սահմանված չեն` մատակարարի նշած անձին գնորդի հանձնարարությամբ մեկ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու դեպքերում մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է տվյալ գնորդի անունից, տվյալ մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:

    5. Ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվանցման ենթակա է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բանկային փոխանցմամբ մասնակի վճարման գումարին: Բանկային փոխանցմամբ մասնակի վճարմանը համապատասխանող ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված կարգով հաշվանցվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է բանկային փոխանցմամբ մասնակի վճարումը: Մինչև սույն պարզաբանման հրապարակումը ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքերում` բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների մասով հաշվանցումները կարող են կատարվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանում, որում ձեռքբերման դիմաց մատակարարին բանկային փոխանցմամբ վճարումներն ամբողջությամբ կատարվել են կամ մատակարարի նկատմամբ պարտավորությունները ամբողջությամբ մարվել են:

    Ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկային փոխանցմամբ, իսկ մյուս մասը կանխիկ վճարումով կամ այլ կերպ հատուցելու (օրինակ` ապրանքափոխանակությամբ, փոխադարձ պարտավորությունների մարման) դեպքերում ոչ բանկային փոխանցմամբ հատուցում կատարելու հանգամանքը հիմք չէ բանկային փոխանցումով մասնակի վճարմանը վերաբերվող ԱԱՀ-ի գումարները չհաշվանցելու կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները տվյալ հաշվետու ժամանակաշրջանում վերաձևակերպելու համար:

    6. Բանկային փոխանցմամբ վճարում կատարվելու դեպքում ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի մոտ հաշվանցման իրավունքը ծագում է փաստացի վճարման պահին, եթե մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը չհաշվանցելու նորմ օրենքով սահմանված չէ:

    7. Քանի որ օրենքով հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների հաշվանցման ժամանակաշրջան ուղղակիորեն չի սահմանված և ապրանքների ՀՀ տարածք ներսբերման պահին դրանք օրենքի համաձայն համարվում են ներմուծված` ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրերում առանձնացված և ներմուծման պահին մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարները օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են հաշվանցվել (անկախ մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները տվյալ պահին վճարված լինելու փաստից) ապրանքների ներմուծման, դրանց հայտարարագրման կամ հետագա հաշվետու ժամանակաշրջաններից մեկում:

    ՀՀ ԿԱ հարկային պետական

    ծառայության պետ
    Վ. Բարսեղյան

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *