Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս բյուլետեն է բերել հունվարի 24-ից 31-ը ներառյալ, պետք է ներկայանա փետրվարի 1-ին։ Հաշվարկին հունվար ամիսը մտնու՞մ է։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ Շարունակական բյուլետենի հաշվարկ Միջին աշխատավարձի հաշվարկ Բյուլետենի հաշվարկ Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ
Ոչ։
Ոչ, չի մտնում։
Ոչ, չի մտնում։
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Ոչ, հունվար ամիսը չեք վերցնում, որովհետև հաշվարկը պետք է կատարվի նախորդ ամիսների միջին աշխատավարձով։
Հունվարը չեք ներառելու միջինի հաշվարկում։
Հաշվարկը կատարվում է պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների եկամուտով։
Բարև Ձեզ,իսկ եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 02.05.2022 իմ, ու հիվանդության թերթիկ է բերել հուլիսի 21-29 ընկած ժամանակահատվածի համար,և օգոստոսի 1 ին ազատման դիմում է գրել այդ դեպքում ինչպես հաշվարկել, նշեմ նաև 93300դր,աշխատավարձ է ստացել։