Աննա.
Երբ կազմակերպությունը լուծարվում է, հարկային դաշտում վերջինս ինչպե՞ս է կազմակերպվում:
Աննա.
Երբ կազմակերպությունը լուծարվում է, հարկային դաշտում վերջինս ինչպե՞ս է կազմակերպվում:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Բարև Ձեզ, Աննա։
1. Եթե դուք դադարեցրել կամ պատրաստվում եք դադարեցնել ձեր գործունեությունը,
անհրաժեշտ է ձեր պարտատերերին վճարել բոլոր պարտքերը և իրացնել մնացած
գույքը: Բիզնեսը կարող է լուծարվել բաժնետերերի (սեփականատիրոջ, եթե կա միայն
մեկ բաժնետեր) որոշմամբ: Լուծարումը կարող է պահանջվել նաև դատարանի
որոշմամբ, եթե.
• ընկերության հիմնադրման ընթացքում եղել են պետական գրանցման կամ
լիցենզավորման պահանջների խախտումներ,
• իրականացվել է անօրինական գործունեություն կամ գործունեություն առանց
համապատասխան թույլտվության (կամ լիցենզիայի):
Իրավաբանական անձանց համար լուծարման գործընթացն սկսվում է կամ
բաժնետերերի ժողովի որոշմամբ, կամ դատարանի վճռով: Կազմվում է լուծարման
հանձնաժողով, որը պետք է մշակի գործողությունների պլանը և լուծարման
ժամկետները: Հանձնաժողովը լուծարման ժամանակ իր վրա է վերցնում
կազմակերպության կառավարման գործառույթները:
2. Լուծարման հանձնաժողովը կամ սեփականատերը, եթե նա անհատ
ձեռնարկատեր է, պետք է լուծարման մտադրության մասին գրավոր հայտնի
Պետական Ռեգիստր և Հարկային ծառայություն: Դրանից հետո, սովորաբար լինում
են համապատասխան պետական մարմինների կողմից կատարվող լուծարման
ստուգումներ` բիզնեսի վերջնական պարտավորությունները վերստուգելու
նպատակով: Բացի այդ, բոլոր պարտատերերը պետք է տեղեկացվեն, որպեսզի
համապատասխան պահանջներ ներկայացնեն բիզնեսի գույքի նկատմամբ:
Սա սովորաբար կատարվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում` ձեր
բիզնեսի լուծարման մասին հայտարարություն զետեղելու միջոցով: Երբ Պետական
Ռեգիստրին հայտնում եք լուծարվելու ձեր մտադրությունը, անհրաժեշտ է
ներկայացնել նաև ձեր գրանցման վկայականի պատճենը և լուծարման մասին
մամուլում արված հայտարարությունը:
Թերթում հայտարարություն հրապարակելուց հետո սկսվում է երկամսյա սպասման
ժամկետը, որի ընթացքում պարտատերերը հնարավորություն ունեն ներկայացնելու
իրենց պահանջները: Լուծարման հանձնաժողովը պատասխանատու է նաև բոլոր
չվճարված պարտքերը հավաքելու համար:
3. Լուծարման մասին հրապարակումը տպագրելուց երկու ամիս անց դուք պետք է
բավարարեք բիզնեսի գույքի դիմաց պարտատերերի բոլոր պահանջները: Հետո պետք
է մնացած պարտքերը վճարելու համար պլան մշակեք և իրականացնեք այն:
Առաջնայնությունը պետք է տրվի Հարկային ծառայությանը չվճարված պարտքերին:
Այդ պարտքերը վճարելուց հետո միայն կարող եք անցնել մասնավոր պարտատերերի
պարտքերի մարմանը: Եթե գույքի նկատմամբ կան վիճահարույց պահանջներ, որ
ցանկանում եք վիճարկել, պետք է դիմեք դատարան: Եթե մնացած գույքը չի
բավարարում չվճարված բոլոր պարտքերը մարելու համար, պետք է դիմեք սնանկ
ճանաչվելու համար:
4. Ձեր պարտատերերի պարտքերը վճարելուց հետո մնացած գույքը պետք է բաշխվի
սեփականատերերի միջև: Որոշ դեպքերում ձեր կանոնադրությունում կարող է
սահմանված լինել, թե դա ինչպես պետք է արվի: Օրինակ` բաշխումը կարող է
կատարվել ըստ յուրաքանչյուր սեփականատիրոջ կողմից ներդրված կապիտալի: Այս
գործընթացի վերջում մնացած հաշվեկշիռը պետք է զրոյական լինի:
5. Ձեր կնիքը անհրաժեշտ է վերադարձնել ՀՀ ոստիկանության տարածքային
բաժանմունք: Չմոռանաք ՀՀ ոստիկանության տարածքային բաժանմունքից վերցնել
կնիքը հետ վերադարձնելու մասին տեղեկանքը:
6. Երբ այս գործընթացն ավարտվի, դուք պետք է գնաք Պետական Ռեգիստր`
լուծարումը պաշտոնապես գրանցելու համար: Անհրաժեշտ է ներկայացնել.
• դիմում լուծարման մասին,
• գրանցման վկայականի պատճենը և բնօրինակը,
• տեղեկանք հարկային ծառայությունից պահանջների բավարարման մասին,
• լուծարման մասին բաժնետերերի ժողովի որոշման օրինակը,
• լուծարման հանձնաժողովի կողմից ստորագրված լուծարման հաշվեկշիռը,
• տեղեկանք ՀՀ ոստիկանության տարածքային բաժանմունքից կնիքը հետ
վերադարձնելու մասին,
• անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Պետական Ռեգիստր
պետք է ներկայացնեն տեղեկանք իրենց անձնակազմին վերաբերող
փաստաթղթերը առանձնացնելու և պետական կամ համայնքային արխիվ
ներկայացնելու համար,
• տնօրենի/կամ անհատ ձեռնարկատերի անձնագրի պատճենը: