Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ ուղղություն տալ․ բացել եմ ԱՁ՝ զբոսաշրջության տուր-օպերատորի ծառայություններ մատուցելու համար։ Օրենքը կարդացի, և պարզվեց, որ ծանուցման ենթակա գործունեություն է։ Կասե՞ք իմ հետագա քայլերը, այդ ծանուցումը ինչպե՞ս պետք է իրականացվի, և արդյո՞ք այն պարտադիր է բոլոր տուրիստականների համար, թե կախված է շրջանառությունից կամ հարկատեսակից։ Նշեմ, որ գրանցված աշխատող չեմ ունենալու և աշխատելու եմ շրջանառության հարկով։
այն պարտադիր է բոլոր տուրիստականների համար, ծանուցումը ներկայացնելու համար դիմեք Զբոսաշրջության կոմիտե,
Այո, այն պարտադիր է բոլոր տուրիստականների համար և կախված չէ շրջանառությունից