Լալա․
Կարո՞ղ եք պարզաբանել՝ եթե աշխատակիցը գործուղման է մեկնում սեպտեմբերի 17-ին, թռիչքը
ժ 23։50, և ժամանում է արտ երկիր սեպտեմբերի 18-ին 06։20, իսկ վերադառնում է սեպտեմբերի 22-ին արտ երկրից՝ թռիչքը կեսգիշերին 03։20 և Հայաստան ժամանումը սեպտեմբերի 22-ին 08։30։
Ինչպե՞ս են հաշվարկվում գործուղման օրապահիկը և գիշերավարձը։



Գործուղումը օրով են հաշվում, կապ չունի ժամը:Գործուղման օրապահիկի համար կա օրենք/ցանկ/ թե որ երկիր է մեկնում, որտեղից պետք է օգտվեք ։
Այսինքն ձեր մեկնաբանությունից ենթադրվում է եթե գործուղվողը Հայաստան վերադառնում է օրինակ 24։01 , օրը փոխվել ՝ և այդ 1 րոպեյի համար ածխատակցին պետք է տրամադրվի օրապահիկ՞
գործուղման օրապահիկը և գիշերավարձը, ճանապարհածախսը ըստ 2335 որոշման ու հարկային օրենսգրքի հոդվածների պետք է հաշվեք,
Դա պարզ է, նոր բան չասացիք, բայց իմ հարցին չպատասխանեցիք