Ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը

Լուսինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը

  1. Բարև Ձեզ: Ծանոթացեք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 129-ի արձակման նպաստի 1-ին կետի 3-րդ ենթակետի հետ, այնտեղ ամեն ինչ հստակ գրված է:

    0
  2. Արձակման նպաստ վճարվում է ստորև շարադրված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման , աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հիմքերով, ապա գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու, աշխատողի երկարատև անաշխատունակության, աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու, աշխատանքի էական պայմանները փոփոխվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու հիմքերով, ապա գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ ըստ նրա աշխատանքային ստաժի` 1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով. 2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով. 3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով. 4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով. 5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *