Հաշիվ-ապրանքագրի ինքնուրույն լրացում

Թերեզա.

Բարեվ բոլորին: Եթե ես մատակարարից վերցրել եմ կտրոն եվ ինքս եմ գրել հաշիվ ապրանքագիրը, պետք է այդ մասին եռամսյակային հաշվետվությունում տեղեկություն ներկայացնել հարկային (մատակարարս հարկվում է ԱԱՀ-ով, իսկ ես պարզեցվածով):
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Հաշիվ-ապրանքագրի ինքնուրույն լրացում

  1. Թերեզա ջան բնականաբար ոչ, քանի որ դուք հանդիսանում եք ՓՄՁ և հետևաբար հարկվում եք այդ հարկով, հաշիվ դուրս գրողը պետք է ներկայացնի, իսկ դուք ոչ, քանի որ ՓՄՁ-ը ԱԱՀ-ն չեն հաշվանցում հետևաբար ընդհանրապես տեղեկություն չեն ուղարկում:

    0
  2. Բայց Էմիլ ջան եթե ինքը ինձ հաշիվ ապրանքագիր տար ես այդ ժամանակ կհանձնեի չէ? տեղեկանք դուրս գրված (գնորդներին տրված)եվ (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ բլանկը եռամդյակային հաշվետվության ժամանակ

    0
  3. Հարգելի Թերեզա, դուք պետք է տեղեկություն տաք ,որպես գնորդ, քանի որ Ձեր ձեռք բերումները ԱԱՀ -ով է , ընդ որում հաշիվ ֆակտուրայի գումարը պետք է գերազանցի 100 000 դրամը (առանց ԱԱՀ-ի):

    0
  4. Հարգելի Սուսաննա կարդացեք ՀՀ Օրենքը ԱԱՀ-ի մասին
    Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով ներկայացնում են տեղեկանք` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի): Ընդ որում, այդ տեղեկանքում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:
    Թերեզան գրել էր, որ ինքը ԱԱՀ վճարող չէ

    0
  5. Համաձայն ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ Օ Ր Ե Ն Ք Ի
    Հոդված 20.
    2) Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով ներկայացնում են տեղեկանք` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի): Ընդ որում, այդ տեղեկանքում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:

    ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՐՎԱԾ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    1. Սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են տեղեկություններ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներից ստացված և իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է 100 հազ. դրամը

    դուք եթե չեք համարվում ԱԱՀ վճարող ոչ մի տեղեկանք չեք ներկայացնում հարկային մարմիններ

    0
  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

    3 ապրիլի 2009 թ. ք. Երևան N 808-Ն

    Հ Ր Ա Մ Ա Ն

    «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 02/787 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    “…2. ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

    4. ԱԱՀ վճարողը յուրաքանչյուր հաշվետու կամ ճշգրտման ժամանակաշրջանի համար իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է տեղեկանք` հաշվետու կամ ճշգրտման ժամանակաշրջանում դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ (այսուհետ` տեղեկանք): Տեղեկանքը ներկայացվում է սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան (ձևը կցվում է):

    Տեղեկանքում ներառվում են նաև տեղեկություններ այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում դուրu են գրվել`

    1) «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի պահանջների խախտումով,

    2) հաuտատագրված վճարով կամ պարզեցված հարկով հարկվող գործարքների գծով:…”

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *